Լրահոս
Օրվա լրահոսը

Aravot.am-ում տպագրվածի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է

Օգոստոս 30,2014 15:21

Aravot.am-ում  այս տարվա հուլիսի 30-ին հրապարակվել էր «Սամվել Բալասանյանի թիկնապահները ծեծե՞լ են ավագանու անդամին» հոդվածը: Խոսքը ավագանու անդամ Վահան Հունանյանի մասին էր:

Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի  բաժնի հետաքննիչ, ոստիկանության լեյտենանտ Ա.Սեդրակյանը նախապատրաստել էր նյութեր քրեական գործ հարուցելու համար: Ոստիկանության նշյալ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա.Ղարիբյանի պաշտոնական նամակով տեղեկացվում է, որ նյութերի նախպապատրաստման ընթացքում պարզվել է, որ բացատրություն է տվել Վահան Հունանյանը: Նա հայտնել էր, որ տեղյակ է կայքում տպագրված հոդվածից. «Սակայն իր հետ նման միջադեպ տեղի չի ունեցել, ինքը որեւէ մեկի հետ չի վիճաբանել, իրեն որեւէ մեկը չի ծեծել»:

Նկատենք, որ ավագանու անդամն, ըստ ոստիկանության, հրաժարվել է ներկայանալ դատաբժշակական փորձաքննության, նաեւ հրաժարվել էր հաղորդում տալուց:

Ոստիկանության պետի պաշտոնական նամակով տեղեկացվում է, որ բացատրություններ են վերցվել քաղաքապետարանի աշխատակիցներ Գառնիկ Մերոյանից, Օհաննա Ավդալյանից, Սամվել Սիմոնյանից եւ Ռոբերտ Ասատրյանից, ավագանու անդամներ Արամայիս Գրիգորյանից եւ Տիգրան Հովհաննիսյանից:

Հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ մերժվել էր քրեական գործի հարուցումը:

Որոշումն ուղարկվել է նաեւ Շիրակի մարզի դատախազին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031