Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սեպտեմբերի 1-ին ծաղիկներ վերցրեք, խնդիր չէ». փոխքաղաքապետը մանկավարժներին

Օգոստոս 30,2014 13:34

Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն այսօր մայրաքաղաքի դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության վերջում շնորհակալություն հայտնեց հարցերի համար ու ասաց, որ ամենեւին չի համարում դրանք հնարածին:

«Ես ցանկանում եմ անդրադառնալ, թե ի՞նչ է նշանակում խոսքով դպրոցի տնօրեններին, աշխատակազմին առանց տեղյակ պահելու ուղղորդել այս կամ այն որակյալ կամ քստմնելի միջոցառմանը: Այո՛, ճիշտ եք, այո՛,  դպրոցը գլխաքանակ չէ, վիրավորված եք, այո՛ , ճիշտ եք, վիրավորական է… բայց ուզում եմ կարողանանք ոգեւորվել երեկվա բացի լրացմամբ:  Ոգեւորվել, որովհետեւ նախորդ տարի այլ բան էինք քննարկում»,- ասաց փոխքաղաքապետը:

Նա նաեւ ասաց, որ ոչ ոքի համար հաճելի չէ մտնել դպրոց եւ, ուսուցչի բարձր որակի նկատմամբ կասկած հայտնելով, ստուգում իրականացնել. «Մենք հանցագո՞րծ ենք փնտրում դպրոցում, դպրո՞ցն էր խնդիրը: Բայց այնքան վիրավորական է, երբ գնում ես ու այդ փաստը տեսնում ես, ասում ես՝ այ մարդ, ամոթ է, վերահսկողականը ինչի՞ համար գնա դպրոց, գնում ու ապացուցում են, որ քո սիրելի ուսուցիչն այսօր իր կոչմանը հարիր չէ, ափսոս, ամոթ, ի՞նչ ասես»:

Վերջում էլ խնդրեց մնալ իրենց դիրքին, կոչմանը հավատարիմ ու զգոն, ոգեւորվել տարեցտարի նկատվող առաջընթացով. «Սեպտեմբերի 1-ին վերցնում եք ծաղիկներ, խնդիր չէ, բայց հիշեք՝ ուսուցիչ եք, հավատարիմ մնացեք ձեր դիրքին ու կոչմանը  ու ձեր գնահատանքը հավուր պատշաճի կստանաք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031