Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա՜յ, քուրիկ ջան, իմ հալ, քո հավես». ԿԳ փոխնախարարը՝ դպրոցի տնօրենին

Օգոստոս 30,2014 13:11

armine hovhannisyanԱրաբկիր վարչական շրջանի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը այսօր դպրոցների տնօրենների եւ ԿԳ ու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանից խնդրեց անլար համացանց (wifi) :

Նա ասաց, որ անհրաժեշտություն է, որ իրենց  ուսուցիչներն ու փոխտնօրենները կարողանան հասցնել աշխատանքը դպրոցում, թե չէ դժգոհում են, որ տանը պիտի  իրենց ընտանիքի հետ ժամանակ անցկացնեն եւ ոչ թե համակարգչի առաջ աշխատեն.« Մեկ համակարգչային սենյակ է, որտեղ ե՛ւ դասերը, ե՛ւ մնացած աշխատանքներն են արվում»:

Հետո ասաց, որ ժամանակն է օրագրերը գործունեությունից հանել. «Մի օրագրի համար հարկ չկա 1000 դրամ վճարել, արդեն կա dasaran.am-ը, տնային առաջադրանքներից սկսած ամեն ինչ կա ինտերնետում, գնահատման համակարգն էլ փոխվում է, երեխաներին գնահատելն էլ թույլ չեն տալիս»: 

Նա դժգոհեց նաեւ դպրոցներում գործող ծնողկոմիտեների համակարգից. «Ծնողկոմիտեները եկել են խորհրդային տարիներից ու որոշում են, թե  ինչ պետք է արվի: Եկեք վերանայենք ծնողկոմիտեների պարտականությունները, որ չորոշեն, թե գումար պետք է հավաքեն, ու  հետո էլ տնօրեններս գնանք կանգնենք փաստի առաջ»:

Փոխնախարար Մկրտչյանն ասաց, թե լավ առաջարկություններ են, բայց խորհուրդ տվեց մշակել առաջարկների ճիշտ ձեւեր. «Եկեք չշտապենք ընդհանուր որոշումներ կայացնել, որովհետեւ դպրոցները շատ են. 1400 դպրոց կա: Ամեն մի դպրոց իր ակտուալ կարիքն ունի,  մի տեղ կա՝ որտեղ ծնողկոմիտեները պետք են, տեղ կա՝ չէ»:

Իսկ wifi-ի մաոսվ էլ ասաց. «Ա՜յ քուրիկ ջան, իմ հալ, քո հավես»:

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայի տանը սկսվել է Երեւանի դպրոցների տնօրենների ամենամյա խորհրդակցությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Արմինե Հովհաննիսյանի լուսանկարը՝ իր ՖԲ էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ծնողկոմիտե says:

    Ծեր գնչուհին հալ չունեցող ու անհավես պաշտոնյայի բախտը կարդաց,
    Հուշեց նրան դպրոցներին հուզող հարցերի լուծումներ, հետո ասաց.
    – Ձեր պահած դպրոցի հալ, խեղճ ուսուցիչների ու աշակերտների հավես:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031