Լրահոս
Օրվա լրահոսը

«Փալաս գրքեր եք տալիս դպրոցներին, հաթաթայի լեզվով էլ խոսում». դպրոցի տնօրենը բողոքում է

Օգոստոս 30,2014 12:58

Այսօր Մոսկվայի տանը քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված Երեւանի դպրոցների տնօրենների խորհրդակցության ժամանակ Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը բուռն ելույթ ունեցավ, ներկայացրեց մի շարք դժգոհություններ:

Նա ասաց, որ շատ վիրավորված է պաշտոնյաների վերաբերմունքից, հատկապես, երբ պաշտոնյաները տնօրենների ու ուսուցիչների հետ խոսում են «հաթաթայի» լեզվով. «Ով տեղից վեր է կենում, հաթաթա է տալիս:  Ցավ ապրեցի ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը՝ նախարարի հաթաթայական պահից: Դպրոցների հեղինակության անկման հարց կա, հեղինակությունն ընկած է հասարակության մեջ, իսկ գուցե կրթության պատասխանատո՞ւներն են մեղավոր: Դպրոցի տնօրեններն ու ուսուցիչները ոնց որ օտարված մասսա լինեն, ի՞նչ եք տալիս ուսուցչին, որ այսպես լուտանք եք լցնում դպրոցի ու տնօրենների գլխին, ձեր ընտրած տնօրեններն են, խորհուրդների մասին չխոսենք: Տեսեք Ռուսաստանում ի՞նչ է կատարվում, ի՜նչ խոնարհում կա ուսուցչի առաջ, միայն մեզ մոտ է, որ աթոռին նստեն ու կասեն՝ կհանենք, կսպանենք, կջարդենք, դուրս կշպրտենք: Բարձրացնենք ուսուցչի, տնօրենների վարկանիշը, ամեն վեր կացողը մի պաշտոնյայի խոսքից ելնելով այլ կերպ է սկսում վարվել մեզ հետ»:

Նա դժգոհեց նաեւ թեժ գծերից, անորակ դասագրքերից . «Կամ կարգին գրքեր տպեք, կամ էլ մտածեք այդ ուղղությամբ, բերում, տալիս եք փալասներ, ահավոր հակահիգիենիկ գրքեր: Ասեմ իմանաք՝ երեկ իմ աղջիկը Վերնիսաժում 2500 դրամով տակից 5-րդ դասարանի դասագրքեր է կարողացել ձեռք բերել, որովհետև փալասի նման, հակահիգենիկ գրքեր եք տվել դպրոցին: Կամ կարգին գրքեր տվեք ամեն տարի կամ չգիտեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031