Այսօր՝ օգոստոսի 30-ին, ոստիկանությունը բացահայտել և հայտնաբերել է երեկ՝ օգոստոսի 29-ին, Երևանում կրակոցներ արձակած անձին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցից վիրավորվել է Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի 3-րդ նրբանցքի բնակիչ, 51-ամյա Սուրեն Իսահակյանը, ով հրազենային վնասվածքը ստացել է ծնկի շրջանում: Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ պարզվել է, որ «Էլիտ Ռենտա Քար» ՍՊԸ-ի գրասենյակում Ա. Իսահակյանին իր «Բերետա» մոդելի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել և վնասվածքը պատճառել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, սակայն Սայաթ Նովա պողոտայի 15 Ա շենքում հաշվառված, 53-ամյա Արսեն Ավագյանը, ով ոստիկանների ձեռնարկած բացատրական աշխատանքների շնորհիվ կեսգիշերին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: Ոստիկանները հայտնաբերել և առգրավել են նաև «Բերետա» ատրճանակը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: