Արդեն երկրորդ տարին է, որ ամառն անակնկալ է մատուցում մեր իրականությանը` գնում ենք ամառային արձակուրդ մեկ, սեպտեմբերին վերադառնում բոլորովին այլ իրավիճակում: Անցած տարի սեպտեմբերի 3-ի` Եվրասիական տարածքին Հայաստանի անդամակցության ցանկության բարձրաձայնմամբ ամեն բան փոխվեց 360 աստիճանով , այս տարի օգոստոսյան սահմանային լարումները ոտնիգլուխ շուռ տվեցին մեր կյանքը, ակտուալ դարձնելով լրիվ այլ օրակարգ: Ընդ որում` տարբեր մակարդակի մանր -մունր սադրանքները (ասենք` ինքնաթիռի չնախատեսված վայրեջք Երեւանում հարբած ադրբեջանցու պատճառով, ում ուզել էին հանձնել հայկական կողմին, կամ կեղծ դիվերսանտի մասին լուրը ադրբեջանական կողմից եւ այլն) ցույց են տալիս, որ նոր օրակարգը դեռ թելադրելու բավական ներուժ եւ դրդիչներ ունի, որքան էլ զարմանալի` փրկություն որպես անգործության մատնված մեր քաղաքական դաշտի համար, իսկ իրականում որպես բալաստ` աշխարհաքաղաքական փոփոխությունների հայկական մասին:
Ամառվա սկզբին Հայաստանի խորհրդարանական չորս ուժերին թվում էր, թե իրենք ակտուալ են եւ օրակարգ են թելադրում` վարչապետափոխություն, միասնական հանրահավաքի եւ թեժ աշնան հերթական խոստումներ սեպտեմբերի համար: Հիմա, չնայած նրան, որ այդ ուժերն էլի հանդիպում են, խոստանում միասին վճիռներ կայացնել, բայց այս օգոստոսի վերջին առավել, քան երբեւէ պարզ է դարձել, որ նրանք արդիական խնդիրներից կիլոմետրերով հեռու լինեն կարծես, քանզի այլ իրողություններ են դարձել օրվա տերը:
Անցնող ամառվա ընթաքում ցանցային մեդիայի ստեղծած արհեստական, հորինածին իրականությանն ու հերոսներին մի պահ փոխարինեցին ռեալ իրականությունն ու ռեալ հերոսներն` ի դեմս երկրին բազկի զորությունն ու կյանքը տված մեր զինվորների:
Օգոստոսի սկզբին «Ադրբեջան եւ ընկ.» հրահրած բլից-քռիգը մեծ հակահարված ստացավ հայկական կողմից, շփոթ բաժին հանելով ոչ միայն բերանը բացուխուփ անող եւ հոդաբաշխ բացատրություն չարտաբերող «Ադրբեջան եւ ընկ.»-ին, այլեւ` այսպես կոչված հայկական քաղաքական էլիտային, ով միանգամից ոչ ակտուալ դարձավ, ու մինչ գլխի կընկներ իրեն գցել սահման` դիրքերի ֆոնին նկարվելու, բանը բանից անցել էր. հասարակությունը ցույց էր տվել բանակի թիկունքին կանգնելու անսպասելի հաստատակամություն, իսկ օրվա հրամանատարությունն անցել էր սահմանին հրաշքներ գործող հայ զինվորին նախ, ապա եւ` Սեյրան Օհանյանին, ստվերելով ասֆալտի քաղաքական գործիչներին: Օհանյանն այլեւս գործոն է` ուզեն, թե չուզեն մեր գործարար-քաղաքականները, նրա հետ գուցե ստիպված կլինեն արդեն հաշվի նստել նաեւ քաղաքական որոշումներ կայացնելիս: Ասենք` Արցախ խաղաղարարներ մտցնելու դեմ հայտարարությունը Օհանյանն էր անում ու ոչ թե այլ պաշտոնյա, սա այլեւս փոխել չի լինի, իսկ դա ամենից կարեւոր քաղաքական հայտարարությունն էր օգոստոսի առաջին կեսին, երեք նախագահների Սոչիի հանդիպումից առաջ: Ու այս խորապատկերում հանկարծ ու պարզվեց` մեր պատգամավորները, պաշտոնյաները սահմանում նկարվելու մանկությունից չբավարարված սեր ունեն, ու քանի որ բանակ չեն գնացել, որ դիրքերում նկար ունենան, էս լարված պահին գլխապատառ իրենց գցեցին սահման ու մի մրցակցություն էր` դիրքում ով ավելի լավ նկար կունենա:
Կարդացեք նաև
Մարիետա Խաչատրյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ազգի» համարում: