Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է խանգարում Հայաստանում բացել Հարվարդի կամ Սորբոնի համալսարանների մասնաճյուղերը. «Ազգ»

Օգոստոս 30,2014 10:27

Փոխանակ փնթփնթալու Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղի բացման կապակցությամբ

Երեւանում բացվելու է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը: Նման համաձայնություն արդեն կայացրել են երկու երկրները, որը հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից: Թե ի՞նչ նշանակություն ունի վերոնշյալ համալսարանը խորհրդային շրջանում ապրածների համար, երեւի հարկ չկա բացատրելու: Այսօրվա բնորոշումներով, այն խորհրդային երկրի «պաշտամունքային» բուհն էր, Մոսկվայի «էլիտար» միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտից հետո իհարկե: Հետխորհրդային տարիներին նույնպես Լոմոնոսովի անվան պետհամալսարանն իր գրավչությունը չի կորցրել: Համենայնդեպս, այն միջազգային բարձր վարկանիշ ունի եւ այստեղ մասնաճյուղ բացելու դեպքում կդառնա Հայաստանում գործող ամենահայտնի բուհերից միակը:

Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան համալսարանը ներառում է 9 գիտահետազոտական ինստիտուտ, 40 ֆակուլտետ, ավելի քան 300 ամբիոն, ունի մի շարք արտասահմանյան մասնաճյուղեր, այստեղ սովորում է 32,5 հազար ուսանող, 4,5 հազար ասպիրանտ, դոկտորանտ, հայցորդ, ավելի քան 10 հազար ունկնդիր, աշխատում է ավելի քան 4 հազար դասախոս, 5 հազար գիտական աշխատակից:

Տեղեկացնենք, որ այս պահին Հայաստանում գործում են եւս 3 օտարերկրյա համալսարաններ` Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը եւ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը: Դրանք բոլորն էլ մասնավոր համալսարաններ են եւ հայտնի միայն մեր երկրում:

Արա Մարտիրոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031