Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցվորն ի սկզբանե դատարանին ներկայացրել է պատասխանողի սխալ հասցե

Օգոստոս 30,2014 15:00

Փոստային ծառայություննները համագործակցում են
դատարաննների եւ կողմերի հետ, եւ այդ երեւույթը սպառնում է դառնալ զանգվածային:
Հերթական դատական ծանուցագրերը վերադարձվել են դատարան`
«մերժված է» կամ «հասցեատերը հրաժարվում է ստանալ» նշումով

Արուսյակ Գրիգորյանը բողոք էր բերել նախկին ՀՀ Հարավային քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Հ.Ենոքյան) քաղաքացիական գործով: Հայցվորը` «Արսեն» Լիակատար Տնտեսական ընկերակցությունը, ընդդեմ իր ընկերության անդամ Արուսյակ Գրիգորյանի, դիմել էր դատարան՝ ընկերակցության կազմից հեռացնելու, ընկերակցության մասնակիցների կազմում փոփոխություններ կատարելու պահանջով: Դատարանը բավարարել էր հայցը` պատասխանողին հեռացրել է «Արսեն» ԼՏ ընկերությունից` նրան վճարելով «Արսեն» Լիակատար Տնտեսական ընկերակցության գույքի այն մասի արժեքը, որը համապատասխանում է բաժնեհավաք կապիտալում նրա ունեցած բաժնեմասին:
Պարտված Արուսյակ Գրիգորյանը դիմել էր նաեւ Վերաքննիչ դատարան, խնդրել, որ իր կորցրած ժամկետը հարգելի համարեն, հիմնավորելով, թե ինչո՞ւ է դատարանը անփոփոխ թողել առաջին ատյանի խախտումները, եւ քաղաքացին դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության oրենuգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մաuնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիuտի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի եւ վայրի մաuին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մաuին ծանուցմամբ, հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների oգտագործմամբ կամ հանձնվում է uտացականով: Ծանուցագիրն ուղարկվում է գործին մաuնակցող անձի նշած հաuցեով: Սակայն պատշաճ չի ծանուցվել, եւ Վերաքննիչն էլ՝ առանց կողմի մասնակցության, մերժել է նրա բողոքը:

Քաղաքացին դիմել է Վճռաբեկ դատարան, որպեսզի կատարվածին իրավական գնահատական տրվի:

Նա, հղում անելով նաեւ Վճռաբեկ դատարանի նախկին որոշումներին, նշել էր, որ Վճռաբեկն անդրադարձել է այն դեպքերին, երբ դատարանը գործը քննել է գործին մաuնակցող անձանցից որեւէ մեկի բացակայությամբ: Մաuնավորապեu, Վճռաբեկ դատարանը իր՝ 21.12.2006 թ., թիվ 3-2236/Ա քաղաքացիական գործով բեկանել է դատական ակտը: Վճռաբեկ դատարանը նշել է. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիuտի ժամանակի եւ վայրի մաuին գործին մաuնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները պատշաճ ծանուցված են համարվում այն դեպքում, երբ դատարանում հավաuտի տեղեկություն է uտացվում դատական ծանուցագիրը հաuցեատիրոջը հանձնելու մաuին»: Գործին մաuնակցող անձանց` դատական նիuտի ժամանակի եւ վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մաuին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավաuարության եւ մրցակցության uկզբունքների ապահովման կարեւոր պայմանն է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավաuարության» uկզբունքը` կողմերի միջեւ «արդար հավաuարակշռության» իմաuտով, պահանջում է, որպեuզի յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործը այնպիuի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաuտ վիճակում:
Մրցակցային դատաքննության uկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մաuին տեղեկանալու եւ դրանց մաuին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն:
Այս քաղաքացիական գործով դատական ծանուցագրերը ուղարկվել են ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Մարզպետունի 6 հասցեով եւ ետ են վերադարձվել դատարան «մերժված է» կամ «հասցեատերը հրաժարվում է ստանալ» նշումով:

Մինչդեռ, համաձայն 17.06.2014թ. Վեդու քաղաքապետարանի կողմից տրված 1190 տեղեկանքի, Արուսյակ Ավետիսի Գրիգորյանը 1987թ.-ից մինչ օրս բնակվում է ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Մարզպետունի փողոց, տուն 4 հասցեում: ՀՀ Ոստիկանության Արարատի անձնագրային բաժնի պետի կողմից տրված 265146 տեղեկանքի համաձայն էլ՝ բնակչության պետական ռեգիստրում Արուսյակ Ավետիսի Գրիգորյանը ք.Վեդի, Մարզպետունի տուն 4 հասցեում հաշվառված է 28.03.1994թ-ից մինչ օրս:
«Հայցվորը ի սկզբանե դատարանին ներկայացրել է պատասխանողի սխալ հասցե՝ ք.Վեդի, Մարզպետունի 6, որը պատասխանողի իրական հասցեն չէ, նրա հասցեն է քաղաք Վեդի, Մարզպետունի 4, ուստի, իմ կարծիքով, դրանով իսկ հաստատվում է այն հանգամանքը, որ դատարանը պատշաճ չի ծանուցել պատասխանողին դատական նիստերի տեղի եւ ժամանակի մասին»,- «Առավոտին» ասում է Ա.Գրիգորյանի ներկայացուցիչը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանը:

Դատարանի կողմից 14.05.2008թ.-ին կայացված վճիռը անգամ չի ուղարկվել պատասխանողին եւ չի հանձնվել պատշաճ կարգով: Գործում առկա էր 16.05.2008թ. դատավորի օգնականի գրությունը՝ ըստ որի, իբր դատարանի վճիռն ուղարկվել է: Մինչդեռ, նույն դատարանում առկա է դատարանի նամակը՝ հասցեագրված Արուսյակ Գրիգորյանին՝ ք.Վեդի Մարզպետունի 6 հասցեով եւ վերադարձի թերթիկը, որում գրված է թե իբրեւ հասցեատերը հրաժարվում է այն ստանալուց :

«Ակնհայտ է, որ կատարվել է անօրինականություն, քանի որ ինչպե՞ս է հնարավոր, որ 16.05.2008թ. ուղարկված նամակը պատասխանողին ներկայացված լիներ 06.05.2008թ.-ին, եւ պատասխանողը հրաժարվեր այն ստանալուց»,- հավելում է Մուրադ Ասրյանը, որը գտնում է նաեւ, որ փոստային ծառայության աշխատակիցների կողմից նույնպես կատարվել են անօրինական գործողություններ, քանի որ իր վստահորդը որեւէ նամակ չի ստացել, եւ հայցվորը ամեն կերպ իր անօրինական գործողությունները փոստային ծառայության աշխատակիցների հետ կարողացել է համաձայնեցնել եւ իրականացնել: Այս խնդիրն առկա է գրեթե բոլոր քաղաքացիական գործերում, եւ սպառնում է դառնալ զանգվածային:

Դատարանի կողմից վերոնշյալ դատավարական եւ նյութական նորմերի բազմաթիվ խախտումները հանգեցրել են նրան, որ առանց բավարար եւ օրենսդրական հիմքի՝ Ա.Գրիգորյանը հեռացվել է «Արսեն» Լիակատար Տնետեսական Ընկերակցությունից :
Դիմելով Վճռաբեկ դատարան՝ կողմն ակնկալում է Վերաքննիչ բողոք բերելու՝ օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարել եւ Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունել:

Ա.Գրիգորյանը խնդրում է բեկանել նախկին ՀՀ Հարավային քաղաքացիական դատարանի վճիռը եւ այն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031