Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոցում աշխատող 41-ամյա սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանը, ում օգոստոսի 20-ին հիվանդանոցի բակում Թալինի քաղաքապետի բարեկամները ծեծի էին ենթարկել, ոստիկանությունից հետ է վերցրել բողոքը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Բողոս Աղոյանը:
«Իրենք երեքով՝ քաղաքապետի եղբայրը, վարորդը՝ Կայծը, քաղաքապետի բարեկամը՝ Սուրիկ Գրիգորյանը, եկան եւ անձամբ ներողություն խնդրեցին ինձնից: Մենք հաշտվել ենք, հաշտության պայմանագիր ենք կնքել»,- հայտարարեց բժիշկը:
Մանրամասները կարող եք կարդալ` NEWS.am -ի կայքում
Էդքան մեծ սիրտ, քեզ որտեղի*ց,
Ո*նց չհարգեմ, Մարդ ես, բժիշկ,
Այնքան վեհ ես, աստված վկա,
Զարմանքից քար դառա, մեղա~…