ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու քայլը արդարացված է:
«Առաջինը՝ հրավեր ուղարկելով Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ հայոց ցեղասպանության դատապարտման կողմնակից է: Հրավեր ուղարկելով՝ Հայաստանը ցույց է տալիս, որ ակնկալում է միջազգային հանրության նաև Թուրքիայի առերեսումը պատմության հետ: Եթե Էրդողանը գա Հայաստան, ապա դա կնշանակի, որ Թուրքիայի վերնախավը ընդունում է այն եղեռնագործությունը, որը եղել է և վերջ է դրվում ժխտողականության քաղաքականությանը: Եթե հրաժարվի այցելել Ծիծեռնակաբերդ, սա ևս մեկ անգամ կամրագրի, որ շարունակում է ժխտողականության քաղաքականությունը: Այսինքն՝ մեր այս քայլն արդարացված է և ցանկացած լուծման դեպքում մենք ճիշտ դուրս կգանք»,- ՀՀԿ նիստից հետո ասաց պարոն Շարմազանովը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ