Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քոչարյանը կարող է դառնալ երկրի առաջին դեմքը` Թումանյանի միջնորդությամբ»

Օգոստոս 29,2014 20:05

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկվա «Նոեւ Կովչեգ» ռուսալեզու լրատվամիջոցին տված հարցազրույցում լրագրողի հարցին` կարո՞ղ եք կրկին գալ իշխանության այսպիսի բարդ ժամանակներում,  ասել է. «Ես անընդհատ ինչ-որ բան սովորում եմ, հսկայական քանակությամբ մասնագիտական գրականություն եմ կարդում, ճամփորդում եմ, գիտելիքներ եմ կուտակում: Ձգտում եմ առավելագույնս օգտակար լինել ընկերությանը, որի տնօրենների խորհրդում եմ ընտրված: Հարկ կլինի՞ այդ ամենը կիրառել քաղաքականության մեջ` չգիտեմ, ամեն ինչ կախված է հանգամանքներից»:

Այս հայտարարությամբ պարոն Քոչարյանը, կարծես թե, բացահայտ հայտարարում է իշխանության գալու իր ցանկության մասին: Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով` Քոչարյանը երբեք դուրս չի եկել քաղաքականությունից, իսկ քաղաքականություն մեջ գտնվելն ակնկալում է իշխանության վերադարձ»:

«Ամեն ինչ կախված է հանգամանքներից»,-իր վերադարձի մասին այս խոսքերն ասելիս ի՞նչ հանգամանքներ է ակնարկում պարոն Քոչարյանը, Քառյա՞կը որպես քաղաքական հենարան, թե` այլ բան, Aravot.am-ի այս հարցին պարոն Եղիազարյան ասաց` «Ավելի լավ է հենվենք Լեւոն Տեր-Պետրոսյանի գիտելիքների վրա, որովհետեւ նա լրջագույն  քաղաքական դեմք է, գիտնական է, այն քաղաքական գործիչն  է ով աննախադեպ շրջափակման, պատերազմի մեջ ու երկրաշարժից քարուքանդ եղած երկիրը կարողացավ հանել այդ վիճակից: Ու, ոչ միայն հանել, նաեւ ազատագրել պատմական Հայաստանի տարածքները»:

Մեր այն դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանն այդ նույն հարցազրույցում Հայաստանը վատ վիճակից հանեց, այսպես ասած` ծաղկեցրեց  հենց ինքը, երկիրը ճգնաժամից ինքն է հանել, մեր զրուցակիցն ասաց, որ Քոչարյանի նշած ճգնաժամը վերաբերում է Հոկտեմբերի 27-ի  ահաբեկչությանը. «Իսկ Հոկտեմբերի 27-ից հետո մեր փոքրիկ Հայաստանը հայտնվեց ոչ թե անդունդի եզրում, այլ` անդունդում, եւ այդ ընթացքում այդ ամեն ինչից դուրս գալու համար լրջագույն մեծ ճիգեր էին հարկավոր, եւ այդ ճիգերի արդյունքում դուրս հանեց:  Ես Քոչարյանի հետ համաձայն կլինեի եւ կստորագրեի ցանկացած բառի տակ, կասեր, եթե չլիներ Մարտի 1-ի ողբերգությունը, որի ուղիղ մասնակիցն է նա, եթե ոչ` ղեկավարը»: Պարոն Եղիազարյանը հիշեցրեց Մարտի 1-ը, (Մարտի 1-ի դեպքերից հետո 135 ձերբակալվածներից է եղել նաեւ Գուրգեն Եղիազարյանը. Ն. Բ.) վստահեցնելով, որ կլինի դրա հանգուցալուծումը. «Որի շնորհիվ մեկ առ մեկ կբացահայտվեն այն ստորները, որոնք 10 երիտասարդների կյանք խլեցին Երեւանի կենտրոնում»:

Ինչ վերաբերում է Քոչարյանի` իշխանություն վերադարձին, պարոն Եղիազարյանն, ըստ էության չբացառեց. «Մեր երկրում, որտեղ իշխանությունները ձեւավորվում են Թումանյանի դիմանկարով` 5000 դրամանոցով, ամեն ինչ հնարավոր է: Կա կլան, որը գումար է բաժանում, եւ կա որջերի շարան, որն ընդունում է 5000 դրամանոցը, որպեսզի տառապի 4-5 տարի: Եթե Քոչարյանը վերադառնա մեծ քաղաքականություն, եւ որոշի դառնալ երկրի 1-ին դեմքը, հավատացնում եմ` ի՞նչ Մարտի 1-ի զոհերի մասին է խոսքը, ի՞նչ Մարտի 1: Վաղը կպարզվի, որ  99.9 %-ը ձայն կտա, Թումանյանի միջնորդությամբ, Ռոբերտ Սեդրակիչին, ինչպես`Սերժ Ազատիչին: Ընդունված ձեւ է, ինստիտուտներ կան, մարդիկ անհամբեր սպասում են` երբ պետք է գա հաջորդ ընտրությունը, որպեսզի հաջորդ անգամ էլ Թումանյանի գործոնը խաղացնեն: Թումանյանի միջնորդությամբ կարելի է բազարի Վարազին էլ դարձնել նախագահ»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Ռոբ, գալիս ես, որ ինչ անես, զրոն զրո է, թույնը մի քիչ ավել, մի քիչ պակաս,ի*նչ տարբերություն:Հեռացեք երկրից,հեռացեք, հնարավորինս արագ: Այստեղ անելիք չունեք, միևնույնն է հեռանալու եք և …Պարսկահայիզմը կվիժի,վիժվածքը `կայրվի, ծուխը`կպարի:Իզուր մի արի, թող էդ դրածոդ խարխափի խավարի կրակներում:

  2. Armen says:

    Քաղաքագիտությունը ուր հարգել Եղիարյանը ուր: Խելքի աշեցեք, Եղիարզարյան մենք չենք մոռացել Լեվոնի արծները նաեվ, միչեվ Լեվոնը պատրտվում էր ինիսունվեցի ընտրությունների
    կերծիքներին Ռոբերտը պաշտպանում էր Հայաստան ու Արցախը։
    Դու և ձեր նմանները ուզում էին Հայաստանը Ուկրաինաի մեյդանի օրը գցել։ Հիմա կարելի է շատ լավ տեսնել թե Հայաստանը ինչ վիճակում կլիներ եթե Մարտի մեկին դեմը չառնեին։ Ցավալի է որ տասը երիտասարդների կյանքեր խլվեց լեվոնակնների խաղերի համար և իմ կարծիք հենց ինքը Լեվոնն է այդ զոհերի համար պատասխանատու։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031