Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարվում է մեկնաբանել տնտեսության զարգացման վերաբերյալ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականներն ու կանխատեսումները:
Նա ՀՀԿ գործադիր նիստից առաջ լրագրողների հարցերին ի պատասխան ասաց՝ խնդրում եմ եկեք այսօր չխոսենք: Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը տնտեսության զարգացման նախադրյալներ չի տեսնում, դուք տեսնո՞ւմ եք, ասաց՝ այո ու հեռացավ:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի տնտեսությանն էր անդրադարձել Ռուսաստանում լույս տեսնող հայկական «Նոև Կովչեգ» ռուսալեզու թերթին տված հարցազրույցում:
Մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ