Ոչ ոքի մտքով չի անցնի Ռուսաստանի հետ մեծամասշտաբ հակամարտություն սկսել, քանի որ Ռուսաստանը համարվում է միջուկային ամենահզոր տերություններից, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանը հեռու է մեծամասշտաբ հակամարտության մեջ մտնելուց: Մենք դա չենք ուզում և չենք պատրաստվում անել դա», – ասել է Պուտինը «Սելիգեր» երիտասարդական ֆորումի ժամանակ:
«Իհարկե, մենք միշտ պատրաստ ենք եղել կանխել Ռուսաստանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն: Ինչ արտաքին քաղաքականություն վարելիս էլ լինեն մեր գործընկերները, նրանք պետք է հասկանան, որ մեզնից ավելի լավ է հեռու մնալ… Կարծում եմ, որ այսօր ոչ ոքի մտքով չի անցնում մեծամասշտաբ հակամարտություն սկսել Ռուսաստանի հետ», – ասել է Պուտինը՝ հիշեցնելով, որ ՌԴ-ը համարվում է միջուկային ամենահզոր տերություններից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Ճիշտ ես Պուտին ջան, այ այդ միջուկայինի պատվին խոշոր տերությունները խոշոր պլանով …, և իրար դեմ կկանգնեն երկու ազգեր:Կհաղթի երկուսից սերված երրորդ ազգը: