Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի հարեւանի ցուցմունքը հրապարակվեց (Տեսանյութ)

Օգոստոս 29,2014 17:50

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր այսօր ներկայացել դատակոչված վկա Օնիկ Հակոբյանը: Նա Վարդան Պետրոսյանի հետ ծանոթ է եղել շուրջ 5 տարի, ընտանիքի անդամների հետ գտնվել է ջերմ հարաբերությունների մեջ:

Նա անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին տեսել է Վարդան Պետրոսյանին, նրա քրոջը՝ Աշխենին:

Այդ օրը եղել է նկարահանում, թե ովքեր էին նկարահանում իրականացնում՝ վկան չէր հիշում: Նա ասաց,. որ ունի հիշողության կորուստ:

Թե երբ էին գնացել նկարահանողները, վկան նույնպես չհիշեց:
Տուժող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի հարցին էլ, թե այդ օրը տաքսի կանչե՞լ եք, վկան դարձյալ չհիշեց:

Վկան հիշում էր միայն, որ այդ օրը սեղանին ջրի բաժակներ են դրված եղել, իսկ ինքն էլ օղու բաժակով ջուր է խմել:

Տուժող կողմի միջնորդությամբ հրապարակվեց նախաքննության ժամանակ վկայի տված ցուցմունքը: Ըստ այդ ցուցմունքի, փաստաբան ունենալ չի ցանկացել, քանի որ դրա կարիքը չի զգացել:

Վկան հայտնել էր, որ կեսօրին Վարդան Պետրոսյանը զանգել է բջջայինով իր հեռախոսին, հրավիրել է իրենց տուն ընդմիջման:

Նա հայտնել էր , որ սեղանի շուրջ Վ.Պետրոսյանը ուտելիք է պատրաստել, որոշ ժամանակ անց նկահարանողները գնացել են:

Քրոջ որդու եւ քրոջ հետ Վարդանը մնացել էր տանը:

Վարդանին քիչ հետո զանգել է, հրավիրել իրենց տուն, սակայն ըստ վկայի , Վարդանն ասել էր, թե նա արդեն Եղվարդից դուրս է եկել, ուղեւորվում է Երեւան:
«Բազմիցս փորձեցի կապ հաստատել նրա հետ, սակայն նրա բջջային հեռախոսը չէր պատասխանում: 2 ժամ անց ինձ զանգեց եղբայր Ավետիք Բադալյանը եւ ասաց, որ Վարդան Պետրոսյանը ենթարկվել է վթարի, թե ինչպես, ինձ հայտնի չէ»,-ասել էր նախաքննության ժամանակ այս վկան:

Դատարանում վկայի հարցաքննությունը՝ տեսանյութում:


Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031