Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ. «Այս պահին պարզ չէ, թե քանի դպրոց առաջին դասարան չի ունենա»

Օգոստոս 29,2014 17:42

Այս տարի Հայաստանի Հանրապետությունում կլինեն դպրոցներ, որոնք առաջին դասարաններ չեն ունենա, ինչպես, օրինակ` Տավուշի մարզի Բերքաբերի դպրոցը, որի գյուղապետը նեղսրտել էր , թե արտագաղթի պայմաններում այսպես շարունակվելու դեպքում իրենց մանկապարտեզն էլ կփակվի, դպրոցն էլ:

Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 դպրոցում էլ դասարանի լուծարում է եղել  աշակերտների թվաքանակի նվազման պատճառով: Ըստ որոշ տեղեկությունների, նման խնդիր կա նաեւ Շիրակի մարզում:

Չնայած մամուլում եղած նման մի շարք օրինակներին, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այս ուսումնական տարում ողջ հանրապետության մասշտաբով ակնկալվում է 40000 առաջին դասարանցի: Թե քանի դպրոց առաջին դասարան չի ունենա, կամ քանիսը՝ այլ դասարաններ, տիկին Հովհաննիսյանն այս պահին չի կարող ասել: «Սեպտեմբերի 5-6-ին կավարտվի կոմպլեկտավորումը, իսկ 15-ից հետո նոր պատկերը պարզ կլինի…Նախարարն էլ է այդպես ասել»,- ասաց նա:

Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է թերծանրաբեռնվածության պատճառով դպրոցներ միավորվեն, Նարինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Այս պահին նման խնդիր չեմ տեսնում…Այսօր օգոստոսյան խորհրդակցության էինք մասնակցում, եւ տեղեկացանք, որ անցյալ տարվա համեմատ այս տարի, օրինակ` Արմավիրի մարզում 200-ով ավելի առաջին դասարանցի են ունենալու»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031