Օգոստոսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սիրիայի Ղամիշլի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչներ՝ բժիշկներ Զարեհ Սիմոնյանին, Սերոբ Բակո Ազիզին, Հայկանուշ Սիմոնյանին, ինչպես նաև Վարդգես Գեոնճյանին և Երվանդ Խաչատրյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սիրիայում հայերի, մասնավորապես Ղամիշլիի հայության խնդիրների, Հայաստան տեղափոխված Ղամիշլիի հայերին Հայրենիքում հաստատվելու համար անհրաժեշտ անելիքների, «Նոր Հալեպ» ծրագրի իրականացման հետ կապված հարցեր:
Խոսվեց նաև «Հայրենիք-Սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցության, նախատեսվող միջոցառումների, սիրիահայերին աջակցելու ուղղությամբ հետագա անելիքների ու համատեղ ծրագրերի մասին:]
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ