Բելգիայում գործող «Արդիա» հասարարական կազմակերպությունն արդեն 5-րդ անգամ է կազմակերպելու ամենամյա փառատոնը: Նախորդը’ 2012 թվականի սեպտեմբերին էր: Դեռ թարմ են տպավորություններն ու հուշերը, հատկապես տպավորիչ էր Անտվերպենի մարզային խորհրդարանում «հայի ինքնությունը» թեմայով անցկացված գիտաժողովը, որին հետևեց բազմապիսի ու բազմաժանր մշակութային, ժամանցային,համերգային կատարումներով լի ծրագիրը:
«Նիդերլանդական Օրագիր»-ը այս իրադարձությունը մանրամասը ներկայացրել է:
Այս տարի’ սեպտեմբերի 27-ին ևս սպասվում է հաճելի ու հետաքրքիր, միջոցառումներով լի հագեցված մի ծրագիր: Նախատեսված են տարբեր միջոցառումներ ‘՝ հայկական ազգագրական և ժողովրդական երգեր, ժողովրդական գործիքային երաժշտություն, ասմունք, ժողովրդական և ազգագրական պարեր, ժողովրդական խաղ պարեր, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, Անց են կացվելու նարդու և շախմատի մրցումներ, բացվելու է «հայկական անկյուն», որտեղ հուշանվերներ են վաճառվելու, լինելու է մանկական տաղավար, նկարչական անկյուն, դիմահարդարում, այլ բազմազան միջոցառումներ:
«Ես հայ եմ / Yes I am» այս տարվա փառատոնի նպատակն է Բելգիայում հաստատված տաղանդաշնորհ հայորդիներին Բելգիայի և հայ հասարակությանը ներկայացնելը։
Փառատոնը կոմերցիոն բնույթ չի կրում և հիմնված է հասարակական հիմունքների վրա։
Փառատոնից հավաքված գումարը կտրամադրվի Անտվերպենի հայկական կիրակնօրյա դպրոցին։
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»