Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Բա Ձեր Կուրղինյաններն ու Քոմեդի կլաբները չկարողացա՞ն»

Օգոստոս 29,2014 17:10

«ԱՄՆ քառասուներեք նահանգ էլ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Բայց շատ կարևոր է, որ դա արվի պետական մակարդակով»,- Կալիֆորնիայի նահանգի սենատի ընդունած`Լեռնային Ղարաբաղի անկախությանը եւ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչող թիվ AJR 32 բանաձևի մասին այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նա նշեց, թե դա չպետք է համարել հաղթանակ ու ոգևորվել դրանից, քանի որ ԼՂՀ անկախությունն և հետագա անվտանգությունը բացառապես կախված են ՀՀ և ԼՂՀ սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրավիճակներից:

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը շնորհակալություն հայտնեց ոչ թե Սենատից, այլ ամերիկահայությանը ու շեշտեց. «Ամերիկայահայությունը 5:0 հաշվով հաղթեց ռուսահայությանը: Բա ձեր Կուրղինյաններն ու Քոմեդի կլաբները չե՞ն կարողանում գոնե Չուկոտկայում նման բաներ անցկացնել»:

Գառնիկ Իսագուլյանն էլ, թե ես որևէ պետության անուն չեմ տվել, ուղղակի ասել եմ, կարևորն այն է, որ անկախությունը ճանաչվի ֆեդերալ մակարդակով»:

Aravot.am-ի հարցին` նման բանաձևի ընդունմամբ ԱՄՆ-ն քաղաքական ի՞նչ շահ էր հետապնդում, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Այս քայլով ԱՄՆ-ն հետապնդում է բացառապես ամերիկյան շահեր: ԱՄՆ-ն սիրում ու կարևորում է այն, որ պետությունները լինեն իրենց հսկողության տակ: Հենց սկսում են ինքնուրույն քայլեր վարել, դրանք դառնում են հակապետական և հակաժողովրդական երկրներ: Այս քայլն ընդունելի և ողջունելի էր, բայց լավ կլիներ, որ Կալիֆորնիայի սենատը քաղաքական որոշումից հետո կոնկրետ գործողությունների, քայլերի անցներ: Նա կարող է, ասենք, հրավեր ուղարկել ԼՂՀ ԱԺ նախագահին որոշակի հարաբերություների հաստատման համար` առանց վախենալու, որ կհայտնվեն Ադրբեջանի սև ցուցակում»: Ըստ Գառնիկ Իսագուլյանի` եթե ԱՄՆ-ն այդ քայլերն անի, միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն քաղաքական դրդապատճառներից ելնելով չի արել այդ քայլը:

Ազատ Արշակյանի կարծիքով` ինչ դրդապատճառ ԱՄՆ-ն ունենա, միևնույն է, Ռուսաստանից լավ է իրեն դրսևորում: Նա ասաց. «ԱՄՆ-ի առաջին փաստաթղթում գրված էր ազգերի ինքնորոշման իրավունքի մասին: Նրանք հետևողական են: Կաշան Ռուսաստանը եփել է, հիմա ԱՄՆ-ն քիչ-քիչ ուտում է այդ կաշան: Պիտի հաշվի առնել, որ իրենք հայտարարում են ազգերի ինքնորոշման մասին, իրենց հնարավորության սահմաններում հայերին աջակցում են: Ղարաբաղի և հայ ժողովուրդը հայտ է ներկայացրել և դրա համար պատրաստ է վճարել իր արյան գնով: Ամերիկացիներն էլ մեզ աջակցում են, կարծում եմ այլ նահանգներ էլ առաջիկայում նրանից օրինակ կվերցնեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031