Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանից տեղեկացանք, որ նոր ուսումնական տարում իր ղեկավարած դպրոցը կունենա 238 աշակերտ:
Օգոստոսի սկզբին տեղի ունեցած Կոթիի գնդակոծությունների հետեւանքով Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող գյուղից 10 աշակերտ տեղափոխվել է Ռուսաստան, Իջեւան եւ Վանաձոր: Նրանցից 4-ը տեղափոխվել է Ռուսաստան:
1970-ական թվականների առաջին կեսին Կոթիի միջնակարգ դպրոցն ուներ շուրջ 800 աշակերտ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև