Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հացպանյան. «Ենթադրենք` Էրդողանը եկավ ու բարձրացավ Ծիծեռնակաբերդ, ի՞նչ պիտի ասենք»

Օգոստոս 29,2014 15:48

«Նալբանդյանի այցը Անկարա և երդմնակալության արարողությանը մասնակցելը սխալ էր»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Թուրքիա այցի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը մասնակցության մասին այսպիսի կարծիք հայտնեց հրապարակախոս, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը:

Նրա համար այս երևույթը «բնության մեջ չեղած բան է»: Այս առիթով պարոն Հացպանյանը մանրամասնեց. «Բնության մեջ չեղած բան է, երբ հարևանը ներկա է գտնվում մի մարդու երդմնակալությանը, որ երբևէ մի հոդաբաշխ, մարդավայել, պետական քաղաքական գործչին վայել խոսք ասած չկա: Ինձ համար անհասկանալի է եղել գնալ այնտեղ հասնելը` առանց որևէ պատճառի»:

Սարգիս Հացպանյանը նշեց, թե թերթել է այսօրվա թուրքական մամուլը, որտեղ դրական չեն արտահայտվել Էդվարդ Նալբանդյանի այցելության մասին: Ըստ Սարգիս Հացպանյանի` սա ծաղրի առարկա է: Նա պատճառաբանեց. «Դու լավ գիտես, որ այդտեղ նոր կառավարություն չի ձևավորվել, որը կարող էր այցի պատճառ դառնալ, ինչպես Դավութօղլուի համար,երբ եկավ Հայաստան ու դափնիները ստացավ՝ գնաց: Իսկ հիմա այդքանի մեջ գնալ մենակ կանգնելը, պտիչկա ստանալը, սխալ էր»:

Aravot.am-ի դիտարկմանը, բայց Նալբանդյանին ընդունել է Էրդողանը, նրանք կարճատև զրույց են ունեցել և Նալբանդյանն Էրդողանին է փոխանցել Սերժ Սարգսյանի նամակ-հրավերը մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, պարոն Հացպանյանն արձագանքեց. « Նման բանին մարդկանց չեն հրավիրում: Երբ մարդ է մահանում, ոչ ոքի չես հրավիրում սգո արարողությանը: Իսկ ցեղասպանությունը մեզ համար տոն չէ, այն միակ հանցագործությունն է` ՄԱԿ-ի կողմից ճանաչված, որ անժամանցելի է: Հրավիրվելու հարցը Թուրքիայի պլան «բ»-ն էր: Իրենք մեզ փաստի առաջ կկանգնեցնեն ու հնարավոր է նաև բարձրանան էլ Ծիծեռնակաբերդի բարձունք: Ենթադրենք` Էրդողանը եկավ ու բարձրացավ, ի՞նչ պիտի ասի Հայաստանը: Դրանից ՀՀ-ն ի՞նչ է շահում և ի՞նչ է կորցնում: Այդտեղ միայն Թուրքիան կշահի, ամբողջ աշխարհին ցույց կտա, որ դա բոլորովին այն պետությունը չէ, որ հայերն ուզում են ներկայացնել, այլ ցույց կտա, որ լինելով քաղաքակիրթ` բաձրանում է Ծիծեռնակաբերդի բարձունք ու խոնարհվում, ու իրենց պետության վարկը այնքան կբարձրացնի, էլ դու սուս: Իսկ Հայաստանը չի կարող ասել, եթե այդպես է, արի ճանաչի այս ցեղասպանության իրականությունը:

Հերիք է, հասկացանք, ՀՀ-ն իբրև պետական միավոր ինքը պատրաստ չէ դրան, քանի որ որևէ հայեցակարգ չի մշակել այն մասին, թե ինչ է Հայաստան պետության ցանկությունն ու ուզածը Թուրքիայի հանրապետություն կոչված հարևանի հետ հարաբերություններում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031