Օգոստոսի 29-ին Ադրբեջանում ձերբակալել են «Ազադլիգ» թերթի առաջատար լրագրողներից մեկին՝ Սեյմուր Հազիին, հայտնում է «Կոնտակտ»-ը:
«Երբ նա դուրս է եկել տնից աշխատանքի գնալու, ոստիկանները նրան կանգնեցրել են ու տարել Ապշերոնսկի շրջանի ոստիկանության բաժին», – «Թուրան»-ին հայտնել է «Ազադլիգ»-ի խմբագրի տեղակալ Ռահիմ Գաջիևը:
«Հաքքին.ազ»-ին լրագրողի փաստաբան Էլտոն Գուլիևը հայտնել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցվել է քրեական գործ «խուլիգանության» հոդվածով:
Սեյմուր Հազին Ադրբեջանի այն լրագրողներից է, որը սուր քննադատության է ենթարկում Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ