Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի գործով վկան պնդեց, որ օղու բաժակների մեջ ջուր է եղել

Օգոստոս 29,2014 15:38

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում է Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով դատական հերթական նիստը, միջնորդությամբ հանդես եկավ նրա պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա միջնորդեց ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Հայկարամ Հակոբյանի որոշումները՝ դեպքի վայրի զննության եւ լրացուցիչ զննության մասին, ինչպես նաեւ դատատեխնիկական փորձաքննության արձանագրությունը ճանաչել անթույլատրելի:

Նա դատարանին ներկայացրեց լուսանկարներ, որով դարձյալ պետք է հիմնավորվեր, որ դեպքի վայրն իրականում բանուկ մասն է, ոչ կողնակը՝ ինչպես նշվում է:
Նիկոլայ Բաղդասարյանը բերեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկը, որով դատարանին կոչ արեց օրենքի միատեսակ կիրառում, քանի որ ըստ նրա՝ ապացույցները անթույլատրելի չճանաչվելու դեպքում խախտված կմնան իր պաշտպանյալի իրավունքները:

Vardan_Petrosyan_5 Vardan_Petrosyan_4 Vardan_Petrosyan_3 Vardan_Petrosyan_2 Vardan_Petrosyan_6

Դատարան էր ներկայացել եւ ցուցմունք տվեց Վարդան Պետրոսյանի հարեւանը՝ Օնիկ Հակոբյանը, որը հայտնեց, թե այդ օրը նկարահանում է եղել, սեղանին դրված են եղել օղու բաժակներ՝ մեջը ջուր: Տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի հարցին՝ ո՞վ է ջուրը լցրել, վկան ասաց, որ հնարավոր է՝ ինքն է լցրել: Հաջորդ հարցին՝ խմե՞լ եք բաժակից, վկան պատասխանեց՝ այո, եւ հաջորդ հարցին՝ տնակա՞ն օղի է եղել սեղանին, քանի որ կա նման ցուցմունք, վկան պատասխանեց, որ ցուցմունք տվողը ստել է:

Մանրամասները՝ քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031