Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանային միջադեպերի առիթով հարուցված քր. գործի նախաքննությունը հանձնարարվել է ԱԱԾ քննչական վարչությանը

Օգոստոս 29,2014 15:34

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ, որտեղ փակ խորհրդակցություն է անցկացրել դատախազության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, տարածքային կառավարման մարմինների, արտակարգ իրավիճակների նախարարության, պաշտպանության նախարարության համապատասխան մարզային ղեկավարների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հարուցված քրեական գործերի քննության ընթացքին, առանձնահատկություններին, նմանատիպ դեպքերին պատշաճ քրեաիրավական գնահատական տալուն, ինչպես նաև դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր:

ՀՀ պետական սահմանի մի շարք տեղամասերում վերջին շրջանում արձանագրված միջադեպերի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, ներառյալ հոդված 389-ը (Միջազգային ահաբեկչություն), հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը, որտեղ ստեղծվել է համապատասխան քննչական խումբ:

ՀՀ դատախազություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031