Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը Կոմայգում մարմնավաճառության 2 դեպք է արձանագրել

Օգոստոս 29,2014 15:08

Ոստիկանությունը արձագանքում է ՄԻՊ-ի մեղադրանքին Կոմայգում մարմնավաճառության հարցում անգործություն դրսեւորելու վերաբերյալ:

«Երևան քաղաքի բոլոր հատվածներում ոստիկանությունը պարբերաբար ձեռնարկում և իրականացնում է համապատասխան պրոֆիլակտիկ միջոցառումներ, իրականացնում շրջայցեր պոռնկությամբ զբաղվելու դեպքերը կանխելու նպատակով: Ստուգումների պարբերականությունը որոշվում է` ելնելով կոնկրետ տարածքի օպերատիվ իրավիճակից»,- Aravot.am-ին պարզաբանեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանությունից նաեւ հայտնեցին, որ Երևանի բոլոր այգիներում, այդ թվում նաև Կոմայգու տարածքում կատարվող իրավախախտումները հավասարապես քննության են առնվել իրավապահ մարմինների կողմից: Ըստ ոստիկանության, Կոմայգում 2013թ-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել է 2 դեպք, որոնցից մեկով հարուցվել է քրեական գործ, իսկ մյուսով նախապատրաստված նյութերով՝ սահմանված կարգով քրեական գործի հարուցումը մերժվել է:

«Զանգվածային լրատվամիջոցների կողմից արված հրապարակումները կամ առանձին հոդվածները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ և 179-րդ հոդվածների կարգով չեն դիտարկվել հաղորդում հանցագործության մասին, քանի որ չեն պարունակել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ և վերաբերվել են հիշյալ զբոսայգում պարբերաբար հավաքույթներին, աղմուկին, հայտնաբերված տարբեր իրերին և արտահայտել են քաղաքացիների նեգատիվ վերաբերմունքը, որի մասին բազմիցս հայտնվել է Մարդու իրավունքների պաշտպանին:

Զեկույցում բարձրացված հարցը շատ տարածական է, քանի որ Նելսոն Ստեփանյանի անվան զբոսայգում սեռական փոքրամասնությունների կամ որևէ այլ անձանց ներկայությունը դեռևս չի կարող վկայել պոռնկությամբ զբաղվելու մասին: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 179.1 հոդվածով սահմանված պոռնկությամբ զբաղվելու դեմ պայքարը միշտ եղել և մնում է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Նշված արատավոր երևույթի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար իրականացվել են այգու և հարակից տարածքի լուսավորության աշխատանքներ, տեղադրվել է 15 տեսախցիկ»,- տեղեկացնում են ոստիկանությունից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ինչպե*ս, հայ շալվարները տրիկոներով հեռացա*ն Հայաստանից:Բանակում ուսանածների էստաֆետը չի* շարունակվում:Քանի կա հանուն հայրենիքի մասնագիտացած հայ ասպետիզմը, կլինի հայի գոմայգին:Անհնար է, որ 2 հայ մնացած լինի էդ եքա Երևանում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031