Թուրքիայի նորանշանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պաշտոնը ստանձնելուց մեկ օր անց նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին է ներկայացրել կառավարության նոր կազմը, փոխանցում է «Հուրիեթ»-ը:
Ըստ ներկայացված ցուցակի, Թուրքիայի արտաքին գործերի նախարար է նշանակվել Եվրոմիության նախարար Մեվլութ Չավուշօղլուն, որը եղել է նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը:
ԵՄ նախարարի պաշտոնում է նշանակվել Վոլկան Բոզկըրը: Հիմնականում կառավարության կազմը նույնն է մնացել և ընդամենը չորս նոր անուններ են առկա:
Սպասվում է, որ Էրդողանը կառավարության նոր կազմը կհաստատի այսօր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ