Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նալբանդյանի այցը Թուրքիա տեղի՞ն էր

Օգոստոս 29,2014 14:51

«Թուրքիայի նախագահի երդմնակալությանը ՀՀ ԱԳ նախարարի մասնակցելը որևէ ձևով չի նսեմացնում Հայաստանին: Պիտի ընդունենք այն փաստը, որ հայերն ու թուրքերը հարևաններ են, և վաղ թե ուշ այդ հարաբերությունները կարգավորվելու են: Որևէ պարսավելի բան չկա, որ ՀՀ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցում ենք այդ արարողությանը»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողներ հետ հանդիպմանը հայտարարեց Գերագույն խորհրդի պատգամավոր Գառնիկ Իսագուլյանը:

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը ևս դրական համարեց այդ քայլն ու նշեց. «ՀՀ վերնախավի բոլոր այն քայլերը, որոնք Թուրքիային թելադրում են Հայաստանին հարմար օրակարգ, դա ողջունելի է: Բայց պետք է հաշվի առնել, որ նրանք էլ իրենց ծրագրերն ունեն»:

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը կարճատև զրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ, որին հանձնել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015-ի ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ հնարավոր համարո՞ւմ են, որ Էրդողանը կգա Հայաստան և կբարձրանա Ծիծեռնակաբերդ, պարոն Արշակյանը պատասխանեց. «Հնարավոր է, որ նախագահը չգա, բայց այլ բարձրաստիճան պաշտոնյաներ գան»:

Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Չեմ էլ բացառում, որ Էրդողանը կարող է գա Հայաստան»:

Երկու բանախոսներն էլ կարծիք հայտնեցին, թե հայ-թուրքական հարաբերություններում շրջադարձային քայլեր չեն ակնկալվում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ձեր պապերին սպանողներին հրավիրում եք մահվան տարելիցի, նորմալ եք համարում, իսկ երբ սպանողի տանը հանդիսություն է գնալու խնդիրն եք վերլուծում:Հեյ, աշխարհ, հեչ կլորավուն չես հայի համար:Ես պապիս սպանած ազգի սպանվելը մինչև չտեսնեմ, չեմ խաղաղվի:Թուրքերն իմ ցավի հոտ կապ չունեն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031