Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի գործով դատախազը մեղադրական ճառն է պատրաստում

Օգոստոս 29,2014 14:22

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի ժամանակ մեղադրող Գեւորգյանը տասը օր ժամանակ խնդրեց մեղադրական ճառը պատրաստելու համար: Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի ութին:

Դատական նիստը հետաձգելու դատարանի որոշումից հետո ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը հայտարարեց, որ նախորդ նիստին իրեն ազատ արձակելու վերաբերյալ իր փաստաբանի միջնորդությունը մերժելը հաստատեց, որ իրենց գործը ոչ թե քրեական հանցագործության հիմքով է, այլ պետական պատվեր. «Մեզ դատում են մեր քաղաքական հայացքների համար: Դատախազը այս դատավարությունում ներգրավված է որպես պետական մեղադրող: Եթե մեզ պաշտպանելու փոխարեն պետական մեղադրողը մեզ մեղադրում է ու աշխատում է հիմնավորել մեղադրանքը, ապա որ պետությունն է նա ներկայացնում, ո՞ւմ շահերն է պաշտպանում»:

Նրա խոսքով, իշխող վերնախավը Հայաստանը դարձրել է ոստիկանական բռնապետություն. «Եվ յուրաքանչյուր քաղաքացու հալածում են իր քաղաքական հայացքների համար: Իշխանական բեսպրեդելը դրդում է քաղաքացիներին փախնել երկրից, նման մթնոլորտում անտարբերությունն ու լռությունը ամենաստոր դավաճանությունն է, որի արդյունքում մենք կկորցնենք արյունով ձեռք բերված պետականությունը: Այս ամենը գիտակցելով՝ չէի կարող լռել ու դրա համար դուրս եմ եկել արժեքների հեղափոխության, որ բարձրաձայնեմ իմ դժգոհությունը, պայքարեմ հայրենիքիս համար: Իշխանությունը դատելով մեզ՝ դատապարտում է իրեն կործանման»:

Վերջում էլ հավելեց, որ եթե չկարողանան իրենց սկսած շարժումը հասցնել ավարտին, ապա իրենց նման ազնիվ մարդիկ կհասցնեն տրամաբանական ավարտին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031