«Ա1+»-ի այն հարցին, թե բնապահպան Կարինե Դանիելյանը գտնում է, որ ԱԻՆ-ը Երևանի քաղաքապետարանի հետ պետք է կիսի Սարի թաղի սողանքային գոտում գտնվող տների պատասխանատվությունը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նկատեց. «Չգիտեմ, թե ինչու է Կարինե Դանիելյանը նման բան ասել, բայց խոսքը վերաբերում է յուրաքանչյուրիս պատասխանատվությանը: Եթե նման բան է ասել, ես շնորհակալ եմ, բոլորին թվում է, թե ԱԻՆ-ը ամեն ինչի համար պատասխանատու է, որովհետև մենք ամեն ինչի պատասխանատվությունը մեզ վրա ենք վերցնում»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում