Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Էդվարդ Նալբանդյանին պետք է անվանակոչել Ասքանազ Մռավյան». Շանթ Հարությունյան

Օգոստոս 29,2014 13:52

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն այսօր դատարանում դավաճանական քայլ որակեց Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը:

«Այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ներկայացել էր դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի մակարդակով: Երբ ամերիկացիները աղմուկ հանեցին, Օբաման վերահաստատեց, եթե դեսպան լիներ, դեսպանը կգնար, այդկերպ ընդգծելով, որ ներկայացուցչի կարգավիճակը չէր փոխվելու»,- ասաց Շանթ Հարությունյանը:

Ըստ նրա, արտգործնախարարի մասնակցությունը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը ռուս -թուրքական հատուկ ծառայությունների կամակատարներ են, չունեն արժանապատվության տարրական զգացում. «Առաջարկում եմ էդվարդ Նալբանդյանի անունը փոխել՝ դնել Ասքանազ Մռավյան, նա խորհրդային բոլշեւիկ էր՝ ստրկատիրական հանրապետության արտաքին գործերի նախարար: Սերժ Սարգսյանի անունն էլ կարելի է Մյասնիկյան դնել»:

Հետո ասաց, որ Հայաստանը միշտ Ռուսաստանի կամքն է կատարում: Ըստ նրա. «Եթե ու Հայաստանն ու Թուրքիան լինեին թշնամի, ապա Հայաստանը այնպես կպատժվեր այդ բարձր կարգավիճակով ներկայանալու համար: Երդմնակալության ժամանակ Էրդողանը ստանձնում է պատասխանատվությունը եւ հայտարարում է, որ երաշխավոր է Թուրքիայի տարածքային ամբողջականության համար, այսինքն, Նալբանդյանը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Ռուսաստանը նշանակել է Սերժ Սարգսյանին, որ ցանկացած ժամի, ասի վազելով գնա, Հայաստանին դնում է Թուրքիայի ցանկությունների տակ: Ռուսական KGB-ի գործակալներ են բոլոր նրանք, որոնք կփորձեն այլ անվանում տալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031