Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ սահմանամերձ Նորաշենի գյուղապետի հարսանիքը Ջրվեժում արվեց

Օգոստոս 29,2014 12:56

Օգոստոսի 28-ին կայացել է Բերդի տարածաշրջանի Նորաշեն համայնքի ղեկավար Գոռ Աբրահամյանի հարսանիքը: Հարսնացուն Բերդ քաղաքից է:

Նորաշենը հայ-ադրբեջանական սահմանից 4 կմ հեռավորությամբ գտնվող, 1727 բնակիչ ունեցող համայնք է : Մեր տեղեկություններով՝ հարսանիքը կատարվել է Երեւանին կից, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում, հարսանիքի մոտ 200 մասնակիցներից մի մասը Բերդի տարածաշրջանի բնակիչներ են , որոնք հանդիսությանը մասնակցելու համար Բերդի տարածաշրջանից Ջրվեժ հասնելու եւ վերադառնալու համար շուրջ 450 կմ ճանապարհ են կտրել:

Զանգահարեցինք Գոռ Աբրահամյանին, որպեսզի նրան շնորհավորենք ամուսնության առթիվ եւ իմանանք, թե ինչո՞ւ հարսանիքը Բերդի տարածաշրջանում չի արվել: Նորափեսան հեռախոսազանգին չպատասխանեց:

Միջոցառման մասնակիցներից ճշտեցինք, որ հարսանիքը Ջրվեժում անցկացնելու պատճառը կենցաղային է. Բերդ քաղաքում եւ տարածաշրջանի 16 գյուղերում հարսանյաց ընդարձակ ոչ մի սրահ չկա: Բերդ քաղաքի նախկին ռելեի գործարանի դահլիճը տեղավորում է ընդամենը 120 մարդ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Garegin says:

    Մարզում առկա բոլոր խնդիրները շոշափվել և իրենց լուծումները գտել են, մնացել է Նորաշենի գյուղապետի հարսանիքը?

  2. Ոսկան Սարգսյան says:

    խնդիրը գյուղապետի հարսանիքը չէ,այլ՝ Բերդի տարածաշրջանում հանդիսության մեծ դահլիճ չունենալը:

  3. david says:

    Ամբողջ մարզը մի թաղման բյուրո չունի, սրանք ամուսնական սրահ են ուզում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031