Երեկ՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08;30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք 5-րդ զանգվածի բնակիչ, 21-ամյա Բախշիկ Բաղմանյանը, վարելով Վազ 2121 մակնիշի 777 NM 71 համարանիշի ավտոմեքենան, Դավիթ Բեկի թիվ 138 հասցեի դիմաց բախվել է Երևանի բնակիչ, 54-ամյա Պետրոս Աբգարյանի վարած ԶԻԼ մակնիշի 19 OՏ 847 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 2121-ի վարորդ Բ. Բաղմանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչութան ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում