Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. Ոչ մեկը թող չփորձի իրեն ցանկալի ձեւով մեկնաբանել քառյակի շրջանակներում ընթացող բնականոն զարգացումները. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 29,2014 12:11

Դեռ ամառային արձակուրդներից առաջ, երբ քառյակի առաջնորդները հանդիպում էին եռակողմ ձեւաչափով, իսկ Դաշնակցության ներկայացուցիչը խուսափում էր այդ հանդիպումներից, լրատվամիջոցները «փսփսում» էին, թե քառյակում ամեն ինչ չէ, որ կարգին է։ Նախօրեին տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստան»-ՀՅԴ երկկողմ հանդիպումը կարծես անուղղակիորեն հաստատեց քառյակում առկա միջկուսակցական տարաձայնությունների, խմորումների վարկածը։ Անգամ ասվեց, որ ոչ իշխանական չորս ուժերի համագործակցությունը վտանգված է, քառյակը պառակտվում է, ճգնաժամի մեջ է եւ այլն։
Հետաքրքիր է, ի՞նչ կարծիքի են մամուլում շրջանառվող այս «լուրերի» մասին իրենք՝ քառյակի ներկայացուցիչները։ Հատված ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ (ԲՀԿ) հարցազրույցից:

-Հասկանում եմ, կան շահագրգիռ ուժեր, որոնք պատեհ-անպատեհ փորձում են ոչ իշխանական ուժերի գործունեության մեջ գտնել իրենց ձեռնտու ինչ-որ դրվագներ։ Իմ տեսակետն այն է, որ այդ խոսակցությունների շրջանառությունը հստակ ուղղորդված է շահագրգիռ շրջանակների՝ իշխանությունների կողմից։

Երկրորդ՝ ոչ իշխանական ուժերը բազմիցս հայտարարել են, որ ընդհանուր ռազմավարության համատեքստում գործունեություն իրականացնելիս քառյակի առանձին միավորներ կարող են ունենալ մարտավարական տարբեր առաջարկներ, տարբեր դիրքորոշումներ, տարբեր դիտարկումներ. ի վերջո, քառյակը տարբեր ուժերի համագործակցություն է, որի նպատակը վերջին հաշվով հայաստանցու կյանքի որակը բարելավելն է, նրան հուզող, վրդովեցնող խնդիրների, պրոբլեմների լուծումը, եւ այդ նպատակադրումից որեւէ շեղում չի լինելու։ Այնպես որ, ոչ մեկը թող չփորձի չարախնդալ եւ իրեն ցանկալի ձեւով մեկնաբանել քառյակի շրջանակներում ընթացող բնականոն զարգացումները։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031