Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ-ն որեւէ կերպ, քարոզչական նպատակներով չի օգտագործում այս բոլոր նահանգների ճանաչումները. «Ժողովուրդ»

Օգոստոս 29,2014 12:01

Այսպիսով՝ Կալիֆոռնիան դարձավ ԱՄՆ թվով հինգերորդ նահանգը, որը ճանաչում է Ղարաբաղի անկախությունը։

Իհարկե այս բանաձեւը, ինչպես եւ նախորդ չորս նահանգների ընդունած փաստաթղթերը, որեւէ իրավական նշանակություն չեն կարող ունենալ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման փոփոխության հարցում, սակայն որոշակի դրական քաղաքական ֆոն, դրանք, այդուհանդերձ, ստեղծում են, ինչի կարեւորությունը, թերեւս, չարժե թերագնահատել։
Ամեն դեպքում՝ պարզ է մեկ բան. ինչպես այս, այնպես էլ ԱՄՆ մնացած չորս եւ Ավստրալիայի ամենամեծ՝ Նյու Սաութ Ուելս նահանգի՝ ավելի վաղ ընդունած բանաձեւերը պաշտոնական Երեւանի դիվանագիտական ջանքերի արդյունքը չեն։ Եվ, թերեւս, հենց այս պատճառով էլ ՀՀ արտգործնախարարությունը որեւէ կերպ, քարոզչական նպատակներով չի օգտագործում այս բոլոր նահանգների ճանաչումները։ Ինչեւէ. սա դրական եւ նշանակալի ազդակ է, որի բացասական արդյունքները, հուսանք, չեն հանգեցնի ռուս- ադրբեջանական ռազմավարական գործընկերության է՛լ ավելի ամրապնդմանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031