«Հրապարակ» օրաթերթը հերթական ծանուցագիրն է ստացել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է՝ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության 179-րդ հողվածի 2-րդ մասը, հանցագործությունների մասին հաղորդումներ հրապարակած լրատվության միջոցները, ինչպես նաեւ հաղորդումների հեղինակները հետաքննության մարմնի պահանջով պարտավոր են ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող իրենց մոտ եղած նյութերը։
Խոսքը «Լրագրողը դաժան ծեծի է ենթարկվել ծառուկյանական պատժիչ բրիգադի կողմից» լուրի մասին է։
Ոստիկանությունը պահանջում է սեղմ ժամկետում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժանմունք ներկայացնել փաստի վերաբերյալ խմբագրությունում եղած նյութերը։
Կարծես մենք լրատվամիջոց չենք, այլ օպերատիվ աշխատանքներ իրականացնող հետաքննական մարմին, որը ոչ միայն լուր ու հոդված է գրում, այլեւ նյութեր նախապատրաստում, որ նախաքննության մարմիններն իրենց նեղություն չտան՝ պատրաստի վերցնեն եւ ուղարկեն դատարան։
Կարդացեք նաև
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում