Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած «Երևայան ամառ» ծրագրի շրջանակում յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին ՀՀ բոլոր քաղաքացիների համար այցելությունը Երևան քաղաքի պատմության թանգարան եղել է անվճար: Բացի այդ, ամառային ամիսներին թանգարանն իր դռներն է բացել «Արի տուն» տուն ծրագրով Երևան ժամանած 1000-ից ավելի սփյուռքահայ դպրոցականների և ուսանողների առջև:
Դպրոցականների համար մշակվել և անցկացվել են խաղ-էքսկուրսիաներ`«Ճանաչիր Երևանը», «Երևանի բերդի առումը», «Գիտունիկը Երևան քաղաքի պատմության թանգարանում» և այլ խորագրերով: Հարկ է նշել, որ ապրիլի 7- ից թանգարանը համագործակցում է www.dasaran.am կայքի հետ: Կայքում տեղադրվել են Երևանի պատմության և մշակույթի վերաբերյալ հետաքրքրաշարժ տեղեկություններ և լուսանկարներ, կազմակերպվել են ճանաչողական մրցույթներ:
Երևանի քաղաքապետարան