«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Սեւան քաղաքում ծեծի է ենթարկվել «Հզոր ապագա» կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը։ Նրան այդ քաղաքում արգելում են շինարարություն անել։
Արկադի Կիրակոսյանը պատմեց, որ Սեւան քաղաքի Նաիրյան 151 հասցեում քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի թույլտվությամբ սկսել են կուսակցության գրասենյակ կառուցել. «Մեկ էլ պատահական 4-5 հոգի մտան գրասենյակ, թե՝ դուք այստեղ իրավունք չունեք գրասենյակ սարքեք, ու սկսեցին խփել։ Ես հեռակա այդ տղաներին տեսել եմ, սակայն անձամբ չեմ ճանաչում։ Միայն կարող եմ ասել, որ ինձ ծեծի ենթարկողները բնիկ Ծովագյուղից են։ Ոչ մի բացատրություն չէին տալիս, միայն ասում էին, թե՝ իրավունք չունեք Երեւանից գաք այստեղ, գրասենյակ սարքեք ու վերջ։ Ինձ ասում էին՝ մեզ հետաքրքիր չէ՝ ինչ եք սարքում, չեք սարքելու, եղա՞վ»։
Ըստ Արկադի Կիրակոսյանի՝գրասենյակը նախատեսված է անվճար բուժամբուլատորիա սարքելու համար. «Կատարվածի մեջ քաղաքական որեւէ տարր չեմ տեսնում։ Միայն կարող եմ ասել, որ այս տղաների մեջ պրինցիպի բան կար, որ քաղաքի տերը իրենք են եւ օրենքն իրենց հետաքրքիր չէ»:
Ք. Մ.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում