Ռոքվիլ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում ամերիկաբնակ հայ շախմատիստ, 13-ամյա Սամուել Սեվյանը երրորդ անգամ լրացրել է գրոսմայստերի նորմա: Նա դարձել է Ամերիկայի պատմության մեջ առաջին շախմատիստը, որը շախմատային բարձրագույն կոչման այդ արգելքը հաղթահարել է 14 տարին դեռ չբոլորած:
Օրինակ, լեգենդար Ռոբերտ Ֆիշերը գրոսմայստեր դարձել է 15 տարեկանում:
Armchess.am-ը տեղեկացնում է, որ հայ պատանուց հիմա պահանջվում է իր վարկանիշը հասցնել 2500-ի, որպեսզի ՖԻԴԵ-ն հաստատի գրոսմայստերի կոչումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ