Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Աշխատում ենք, որ քառյակը, օրինակ, ուժեղանա». «Հրապարակ»

Օգոստոս 29,2014 11:32

Հատված ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցազրույցից:

– ԲՀԿ-ՀՅԴ երեկվա հանդիպումից հետո հասկանալի դարձավ, որ խնդիրը գլխավորապես կառավարման մոդելն է, այն, ըստ ձեր կուսակիցների, ապահովելու է իշխանության վերարտադրությունը։ Ներեցեք, իսկ ձեր կուսակիցներն ընդհանրապես դե՞մ են, որ իշխանությունը վերարտադրվի։ Չէ որ դուք ոչ Սերժ Սարգսյանի հրաժարականն եք պահանջում, ոչ նախորդ ընտրություններին փորձեցիք խոչընդոտել այդ վերարտադրությանը:

– ԲՀԿ-ն ընդհանրապես կողմ է ազատ, արդար մրցակցային պայքարին, եւ որպեսզի պայքարը լինի, պետք է միջավայր լինի, այսինքն՝ մենք ոչ թե գանք-հասնենք ընտրությանը, ասեին՝ վայ, ինչի՞ դուք ուրիշ բան էիք սպասում, հիմա մենք պետք է դնենք հիմքերն այն միջավայրը ստեղծելու, որն ազատ, արդար պայքարի միջավայր կձեւավորի։ Իսկ դրա համար երկիրը պետք է վերակենդանանա, մարդիկ ավելի ազատություններ ստանան, մարդը կախված չլինի ընտրակաշառքից, այսինքն՝ դրական, պոզիտիվ միջավայր ստեղծենք, նոր այդ ընտրությունները լինեն։

– Այդ դեպքում մասնակցեիք սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, առաջարկներ ներկայացնեիք, մայր օրենքով ամրագրեիք ինչ-որ բաներ։

– Մենք ունենք սկզբունքային որոշումներ, եթե դրանք չեն ընդունվում, մասնակցությունն անիմաստ է դառնում։

– Լավ, դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ միջավայրը, ինչպե՞ս պիտի ձեւավորեք։

– Որպեսզի կուսակցություններն ուժեղանան, հասարակությունն ավելի ազատ լինի, բիզնեսը կախված չլինի ինչ-որ բաներից։

– Բայց ինչպե՞ս, ոչ ճնշումներ եք գործադրում, ոչ դիմադրություն ցույց տալիս, նորից պիտի ասեմ՝ չմասնակցեցիք նախագահական ընտրություններին, այսինքն, ո՞նց պիտի պարտադրեք։

– Ամեն ինչ պետք է ճիշտ հաշվարկել, այդ թվում՝ ուժերը, դրա համար ենք ասում, որ պետք է լինի հանրային լայն կոնսոլիդացիա, որը ոչ թե տանի առճակատումների ճանապարհով, իշխանափոխության, բարիկադներ կառուցելով, այլ բնական, բարի կամքով լինի իշխանության ազատ մրցակցային փոփոխություն։ Որպեսզի մեծ կոնսոլիդացիա լինի, ԲՀԿ-ն աշխատում է, աշխատում ենք, որ քառյակը, օրինակ, ուժեղանա, որ տարբեր հանրային հասարակական ուժերի հետ համագործակցենք, եւ ինքը՝ կյանքը, հասունանա ու գա, ճիշտ տեղում լուծումներ տրվի, այսինքն՝ ազատ, արդար ընտրություններով ժողովուրդը ձեւավորի իշխանություն։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031