Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում ներկա գտնվեց Թուրքայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։
Չանկայայի նախագահական պալատում կայացած Թուրքիայի նախկին Նախագահ Աբդուլա Գյուլից Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխանության փոխանցման արարողությանը մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։
Արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատև զրույց ունեցավ Նախագահ Էրդողանի հետ, որին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։
ՀՀ ԱԳՆ
Միանշանակ ճիշտ որոշում էր թե ԱԳ նախարարի մակարդակով Թուքիա գնալը և թե 2015թ. ապրիլի 24-ին Էրդողանին Հայաստան հրավիրելը: Կգա արդյոք Էրդողանը Հայաստան թե ոչ, էական չէ:
Քանի որ քո պապի պապը սպանել է իմ պապին,
Մահվան օրը դարեկան է, մեզ այցելի, թանկագին…
Դե, ճիշտն ասած հասկանում եմ,մարդ մորդելը վատ է վատ,
Բայց խնդրում եմ մեր տուն արի , պապիս մորթողի զավակ:
Արի հարգիր հրավերս, ուզես ֆուտբոլ կխաղանք,
Միայն արի, ախր սիրտս կարոտում է միշտ գահի:
Արի կանգնիր կողքիս ինչպես հավասար հավասարի,
Թող զարմանա հայիզմը խակ, պարսիկ խաղս չընկալի,
Արի, արի, ինձ մի մերժի, ղանչաքագիրս կարդա,
Հայոց գահին նստող մարդն եմ, Իրանի շահը վկա: