Վերահսկիչ պալատը Ազգային ժողովին է ներկայացրել իր 2013թ. ծրագրի կատարման հաշվետվությունը։ Հաջորդ շաբաթ այն պետք է քննարկվի ֆինանսաբյուջետային եւ վարկային հանձնաժողովում, այնուհետեւ աշնանային նստաշրջանի ժամանակ ներկայացվելու է խորհրդարանին։
ՎՊ-ի այս հաշվետվությունը աչքի է ընկնում բավականին զուսպ տոնով, չկան նախկին խիստ ձեւակերպումները։ Խախտումների հետ կապված տեղեկություններն այնքան նուրբ եւ անմեղ տոնով են շարադրված, որ հազիվ կարելի է ենթադրել, թե դրանց տակ կարող են չարաշահումներ լինել։
Իսկ եթե ԱԺ լիագումար նիստի ժամանակ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն իր բանավոր խոսքում էլ այդ խախտումներն այնպես ներկայացնի, որ չկարողանաս հասկանալ՝ 2013թ. չարաշահումներ եղե՞լ են, թե՞ ոչ, ապա միանշանակ պարզ կդառնա, որ անցած տարի Սերժ Սարգսյանի կշտամբանքների արդյունքում այս կառույցն ու նրա ղեկավարը որոշել են հնարավորինս լղոզել պետական միջոցների վատնումներին վերաբերող դեպքերը։ Իսկ ՎՊ-ն ուսումնասիրում է պետական եւ վարկային միջոցներով իրականացվող ծախսերը։
Եվ ընդհանրապես, 2012 թվականից հետո Ի. Զաքարյանի գործելաոճը բավականին փոփոխվել է։ Դրանից առաջ նա պարբերաբար լրագրողներին էր ներկայացնում իր ղեկավարած կառույցի բացահայտած չարաշահումները, եւ յուրաքանչյուր այդպիսի ներկայացում լի էր սկանդալային տեղեկություններով։ 2012 թվականից հետո Ի. Զաքարյանը դադարեցրեց այդ գործելաոճը։
Կարդացեք նաև
Կարծիք կար, թե նա պարզապես չի ցանկանում իր աղմկոտ բացահայտումներով ստվերել հանրապետականների քարոզարշավը, կամ էլ նրան զգուշացվել էր, որ դադարեցնի իր այդ ներկայացումները։ Չէ՞ որ 2012թ. խորհրդարանական ընտրություններ էին։
Իսկ եթե Ի. Զաքարյանը նույն տեմպով շարունակեր, ապա արդյունքում ՀՀԿ-ի կառավարությունն իր բոլոր նախարարություններով ու պաշտոնյաներով գող կհամարվեր։
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում