Հայաստանը միայն վերջին ամիսներին, այն էլ՝ Արևմուտքի ճնշման ներքո, ընդունեց Բաց երկնքի քաղաքականություն, որը Հայաստանին թթվածնի նման անհրաժեշտ է ցամաքային շրջափակվածության պայմաններում: Չի կարելի ասել, որ Բաց երկնքի քաղաքականությունը տվել է իր արդյունքները, որ շեշտակի փոխվել է վիճակը, սակայն փոփոխությունները շատ նկատելի են: Բայց այդ փոփոխությունների արդյունավետությունը բարձրացնելու համար շատ կարևոր է «Արմավիայի» պատմության ուսումնասիրությունը՝ պարզելու համար պետական մարմինների և՛ նախկին գործողությունները, և՛ ներկայիս գործունեությունը, հասկանալու համար հայկական ավիացիայի անցած տարիների համար Հայաստանի իշխանությունների պատասխանատվության աստիճանը: Առանց այդ աստիճանը պարզելու, հասկանալու՝ շարունակում է կոռուպցիոն ռիսկի տակ մնալ նույնիսկ Բաց երկնքի քաղաքականությունը, և չնայած Հայաստանի քաղաքացիներն ու հյուրերը կզգան փոփոխությունները մոնոպոլիայից հետո, սակայն այդ փոփոխությունները չեն կարող լիարժեք լինել, քանի դեռ հստակորեն պարզված և բացահայտված չեն Հայաստանի ավիացիոն ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը, այդ ռիսկերում պետության «մասնակցության» չափը:
Ավիացիան առանցքային ոլորտ է Հայաստանն աշխարհի առաջ իրապես բացելու, իրապես օրգանական հաղորդակցություն հաստատելու համար: Ոլորտ, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանում հաստատված և գերիշխող բանջարաբոստանային կառավարման մշակույթը արդիականացնելու հարցում:
Եղիազար Այնթապցի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Pan Photo-ի