Նախորդ շաբաթ Արցախում գտնվող հայաստանցի լրագրողները Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանից հետաքրքրվեցին, թե Մոսկվայում անազատության մեջ գտնվող արցախցի բարերար Լեւոն Հայրապետյանի համար Արցախում ցույցեր, բողոքի ակցիաներ արվո՞ւմ են, նախարարը պատասխանեց, թե նման բաներ իրենց մոտ ընդունված չեն. «Չգիտեմ ինչով բացատրել դա, բայց մեզ մոտ նման ակցիաները, ցույցերը ընդունված չեն: Մենք հոգով բոլորս նրա հետ ենք, հույս ունենք, որ այս ամենը կհարթվի կգնա, հիմա ավելի շատ նրա առողջությամբ ենք հետաքրքրված, բայց մեզ մոտ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս, այդպես է……»: Սակայն այս պաստառը, որ փակցված էր Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում, թերեւս կարելի է
համարել լուռ ակցիա՝ ի սատարումն Լեւոն Հայրապետյանին:
«Առավոտ» օրաթերթ
28.08.2014