Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսներ չեն ծնվում. դառնում են

Օգոստոս 29,2014 15:00

Ամառը տարբեր մարդկանց մոտ տարբեր զգացումներ է արթնացնում, ոմանց մոտ՝ քաղցր կամ դառը հուշեր, ոմանց համար ճակատագիր է դառնում, իսկ ոմանք էլ երկրորդ ծննդյան օր նշելու առիթ են ունենում:

Այսպիսի մի օր էր այս տարվա օգոստոսի 15-ը՝ ՈՒռեկիի լողափերից մեկում հանգստացողների համար: Այն գյումրեցի 60-ամյա Օնիկի համար դարձավ երկրորդ ծննդյան օր: Ծովը խաղաղ էր, ժամն էլ հարմար՝ արեւային լոգանք ընդունելու համար, եւ սպիտակահեր լողորդը չնկատեց, որ հեռացել է ափից, իսկ ալիքված ծովն էլ իր անակնկալը մատուցեց՝ հանկարծակի բարձրացած ահեղ ալիքը ծածկեց տարեց լողորդին. սկսվեց տանջալից պայքարը…Առավել տանջալից էր ափում սպասող Օնիկի որդու համար, ով լողալ չգիտեր եւ գլուխը կորցրած, ձեռքերը վեր տարածած չէր կողմնորոշվում՝ ի՞նչ անել… Վերջինիս շփոթմունքն էլ հուշեց ծովում լողացող, Երեւանի 29-րդ դպրոցի 10-րդ դասարանի սան՝ Էդուարդ Վահեի Ախոյանին հասնել խեղդվողին, պահել նրան ջրի վրա, մինչեւ կրտսեր եղբայրը՝ Միքայել Ախոյանը կմոտեցներ փրկարար օղակը: Հիրավի, աչալուրջ, համարձակ ու հնարամիտ երեխաների շնորհիվ փրկվեց մի կյանք: Օրն ինքնատիպ, փորձություններով լի դաս էր բոլորի համար, իսկ լողափի հանգստացողների անհամար շնորհակալություններն ու երախտագիտության խոսքերն ամենեւին չմեծամտացրին օրվա հերոս եղբայրներին, նրանք ուրախ ժպտում էին եւ ասում.
-Ի՞նչ ենք արել, որ…

Այո: Հերոսներ չեն ծնվում, հերոսներ դառնում են, դառնում են պահի, խղճի, մտքի եւ անցած ուղու թելադրանքով:

Երախտագետ գյումրեցիների խոսքը գրի առավ՝
Գ. ԱՐՇԱԿՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
28.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031