Լրահոս
Օրվա լրահոսը

Սակավաթիվ աշակերտներ ունեցող գյուղական ոչ մի դպրոց չի փակվի. (Տեսանյութ)

Օգոստոս 28,2014 22:28

Այսօր Շիրակի մարզի մանկավարժների տարեսկզբի խորհրդակցությանը հայտնի դարձավ, որ այս մարզում առաջին դասարանցիների աճ է նկատվել: Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը իր հաշվետու զեկույցում տեղեկացրեց, որ 2011-2012 թվականի համեմատությամբ, նախնական հաշվարկով, նկատելի է 400-500-ով առաջին դասարանցիների աճ: «2014-2015 ուսումնական տարվա սկզբին, նախնական հաշվարկներով, նախանշվում է, որ Շիրակի մարզի հանրակրթական դպրոց կհաճախեն 3417 աշակերտներ: Իհարկե, նախնական հաշվարկային թվերը, ինչպես միշտ, առնվազն 100-150-ով տարբերվում են իրականից, որովհետև մեր ծնողները սովորաբար դիմում եմ 1 կամ 2 դպրոցներ ի սկզբանե, հետո, մինչև օգոստոսի 30-ը կողմնորոշվում: Սա նույնպես դրվատանքի արժանի քայլ է, որովհետև ծնողը նախանձախնդիր է, ծնողը ականջալուր է, հետևում է, ուշադիր է»,- ասաց մարզպետարանի պաշտոնյան:

Այնուհետ ելույթ ունեցավ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը խոսեց ոլորտում առկա խնդիրների մասին և ներկայացրեց առաջիկայում իրականացվելիք ծրագրերը, մասնավորապես «ազգային երգ ու պար» առարկայի դասավանդումը դպրոցներում, պետության կողմից տարրական դասարանի երեխաներին սննդով ապահովումը: Երբ նախարարը հպարտ-հպարտ հայտարարեց, որ «ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է Երևանում ու երկու հարակից մարզային դպրոցներում, հաշվի են առել այն հանգամանքը, որ մասնագետները հիմնականում Երևանում են, վիրավորված ու ինչ-որ տեղ վրդովված ոտքի կանգնեց Արևիկի միջնակարգ դպրոցի տնօրենը` պահանջելով առարկան մտցնել նաև Շիրակի մարզում, կոնկրետ իր դպրոցում: Նախարարը տեղում իր հրամանում ավելացրեց նաև Արևիկի դպրոցի անունը:

Նախարար Աշոտյանը խոսեց նաև ցավալի մի թեմայի` որոշ գյուղերում աշակերտներ չլինելու մասին: Սակայն հայտարարեց, որ ոչ մի դպրոց չի փակվի, որովհետև դպրոցը գյուղը պահող երկու հաստատություններից մեկն է. մյուսը եկեղեցին է, և դպրոցը փակելով`կվտանգեն գյուղը: «Այն համայնքները, որոնք չունեն դպրոցներ, պատրաստ են կյանքի կոչել դպրոցական ավտոբուսը, որի երեխաներին պիտի տեղափոխեն հարակից դպրոցներ, այն համայնքները, որտեղ կա դպրոց, բայց դպրոցը թերբեռնված է, շատ ծանր հարց է չոքում` ինչպես վարվել այդ դպրոցի հետ: Նորից կրկնեմ, այդ դպրոցները չեն փակվի»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ինչպե*ս, պատի, նստարանի, աշակերտի մեջ տարբերություն չկա*: Կարեղեն քարակրթիչներ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031