Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Հայկավան գյուղից ընտանիքներով ՌԴ կամ Ֆրանսիա են հեռանում. (Տեսանյութ)

Օգոստոս 28,2014 21:09

Թուրքիային սահմանակից Հայկավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գառնիկ Մխիթարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ վիճակում է դպրոցը, կա՞ն աշակերտներ, թե՞ պակաս է նկատվում: Դպրոցի տնօրենը բավական ազնիվ պատասխան տվեց` նշելով, որ թեև աշակերտների քանակը նույնն է մնացել`156, բայց ընտանիքով գյուղից հեռացողները շատ են: Ըստ դպրոցի տնօրենի, ընտանիքների մեծ հոսք կա դեպի Ռուսաստան,մասնավորապես Ռոստով, Կրասնոդար, թեև այս գյուղից նաև Ֆրանսիա գնացողներ են եղել, օրինակ` իր որդին:

Ըստ գյուղապետի, նախկինում արտագնա աշխատանքի էին գնում միայն տան տղամարդիկ, իսկ հիմա հենց տեսնում են դրսերում տուն-տեղը կա, փողը կա, անմիջապես ընտանիքին տանում են:

«Ֆրանսիայում ունենք 1-3 ընտանիք, բայց մեծ տոկոս չէ, առյուծի բաժինը ՌԴ- են գնում: Բայց ես օրինակ երբեք չեմ հեռանա, այստեղ իմ մայրն է 80-ն անց, տղաներիցս մեկը 20 տարի է Ֆրանսիայում է, մյուս տղաս բուժման կարիք ուներ, գնաց Ֆրանսիա` եղբոր մոտ, բայց իր համար Ֆրանսիան ապրելու տեղ չէ, իհարկե, տատի հետ է զրույցը, ասում է` ես իմ Հայաստանն եմ սիրում, մինչև էսօր չի հաշտվում  Ֆրանսիան իմ երկիրը չէ»:

Մանրամասները տեսանյութում 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031