Բերդի տարածաշրջանի բնակիչներից ստացված տեղեկություններով, օգոստոսի 28-ին, ժամը 17-ի սահմաններում Բերդի սահմանագոտում ականի պայթյունից կան վիրավորներ: Չճշտված տեղեկություններով՝ կա 4 վիրավոր:
Նրանց տեղափոխել են Բերդի զինվորական հոսպիտալ: Մենք փորձեցինք սույն տեղեկությունը ճշտել ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից, սակայն նրա բջջային հեռախոսահամարներին կատարված զանգերն անպատասխան մնացին, նա «անհասանելի» էր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ