Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսիմ Հակոբյանի արձագանքը ՄԻՊ-ին

Օգոստոս 28,2014 20:15

«Մեր մոտ ամեն ինչ լավ է: Ի՞նչ խնդիրներ»,- Քաջարանում տեղակայված բաց հանքի շահագործման վերաբերյալ ՄԻՊ 2013 թվականի տարեկան զեկույցի  մասին լսելուց հետո  մեզ հետ զրույցում արձագանքեց  Քաջարանի պղնձամոլիբդենային գործադիր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Նա մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած մտահոգությունները չցանկացավ լսել ու չպատասխանեց այլ հարցերի, անջատեց հեռախոսը:

«Հանքարդյունաբերության ոչ մի կետ Հայաստանում չունենք, որը չազդի մարդու առողջության եւ առողջ շրջակա միջավայրի վրա»,- ասաց բնապահպան, «Էկոլուր» հ/կ նախագահ Ինգա Զառաֆյանը: Նրա խոսքով, իրենք  հունվարին ամփոփել են Թեղուտում, Կապանում, Քաջարանում հանքերի հետեւանքով առաջացած վնասները` այդ թվում նաեւ մահվան դեպքերը, բայց. « Առողջության, աշխատանքային իրավունքներ այդ հանքերում չունեն ոչ բնակիչները, ոչ էլ հանքերի աշխատողները»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031