Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպությունը «Հայ – ռուսական համագործակցություն» կազմակերպության հետ համատեղ «Բարի արագիլ» նախագծի շրջանակներում այսօր այցելեցին Վանաձորի մանկատանը բնակվող երեխաներին:
Այցի նպատակն էր ոչ միայն հագուստ, սննդամթերք ու հիգիենայի պարագաներ նվիրել մանկատան բնակիչներին, այլեւ սեր ու ջերմություն փոխանցել նրանց:
«Նման միջոցառումները շատ կարեւոր են, քանի որ օգնում են հասարակության ուշադրությունը գրավել այն երեխաների խնդիրների հանդեպ, ովքեր ապրում են մանկատներում, որոնց համար կարեւոր է ոչ այնքան նվերներ ստանալը, որքան ուշադրություն, փոքր-ինչ ջերմություն ստանալը մարդկանց հետ շփումներում»,-ասաց Հայաստանում «Հայ – ռուսական համագործակցություն» կազմակերպության ղեկավար Մարկ Կալինինը:
Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանն էլ տեղեկացրեց, որ մինչ մանկատուն այցելելը ինտեգրացիոն գործընթացների շուրջ հասարակական կարծիքի իրական պատկերը բացահայտելու նպատակով սոցիոլոգիական հարցումներ են իրականացրել Հայաստանի մարզերում:
Կարդացեք նաև
«Բարի արագիլ»-ը Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության այն նախագիծն է, որի շրջանակներում շրջում էինք տարբեր մարզերում, հետազոտություններ էինք կատարում ինտեգրացիոն գործընթացի վերաբերյալ: Շրջելով մարզերով` մենք հասկացանք, որ ինչ ինտեգրացիոն գործընթացի մասին է խոսքը, եթե մեր երեխաները, տարեցները այսօր ունեն օգնության կարիք եւ ցանկացանք մի նախագիծ ստեղծել` «Բարի արագիլ»-ը, որպեսզի օգնենք մեր երեխաներին եւ մեր տարեցներին»:
Արման Ղուկասյանը նշեց, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, պարբերաբար օգնելու են Հայաստանի մանկատներին եւ ծերանոցներին:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ