Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը հաստատեց Սերժ Սարգսյանի` արտագաղթի մասին հնչեցրած խոսքերը. (Տեսանյութ)

Օգոստոս 28,2014 17:51

Aravot.am-ը այսօր Գյումրի այցելած Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է համամիտ Սերժ Սարգսյանի օրերս հնչեցրած այն հայտարարությանը, թե մեր երկրից արտագաղթի տեմպերը չեն ահագնանում: Մենք հարցրեցինք, թե այս առումով ի՞նչ է փաստում դպրոցներում աշակերտների թվաքանակի վիճակագրությունը: «Աշակերտների թվաքանակի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կտրուկ նվազել են արտագաղթի տեմպերը: Մենք եթե 12-րդից մինչև առաջին դասարան աշակերտների թիվը նայենք, կտեսնենք, որ 40 հազար աշակերտ մենք ոչ մի դասարանում չունենք: Առաջին դասարանում կունենանք, երկրորդում չունենք, երրորդում չունենք, չորրորդում չունենք, այսինքն` տենդենցը … 12-րդ դասարաններից մինչև առաջին դասարան որ նայենք աշակերտների թվաքանակը, կտեսնենք, որ ամենամեծ դասարանը հայկական դպրոցներում լինելու է առաջին դասարանը այս տարի»,- ասաց նախարարը:

Նկատենք սակայն, որ մինչ մեր հարցադրումը ՀՀԿ-ական նախարարը, ամբիոնից հնչեցրած իր ելույթում, խոսելով 15 հազար ուսուցիչների ավելցուկի մասին. ողջ հանրապետությունում կա 40 հազար մանկավարժ, սակայն 25 հազար մանկավարժական դրույք, նշեց, որ պատճառը ժողովրդագրական խնդիրներն ու աշակերտների թվի նվազումն է:

Մանրամասները` տեսանյութում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Լավ հեքիաթ ես պատմում, ,,նանի,, ,
    Մեռնող հեքիաթն ում , ի*նչ անի,
    Քո հեքիաթի վերջն է նանի,
    Տապան դիր բութ լեշեղենին:

  2. Կ. says:

    աշոտյանը ինչ նախարար , ամեն ինչը կիսատ է, կիսաբժիշկ, կիսամանկավարժ, կիսաշորտիկ, կիսասառած, կիսանախարար, մեկը չկա հարցնի, լսի, որ թոշակառուների ջարդ եք դրել, չեք մտածում, որ դպրոցները կինքնափլուզվեն? էդ մանկավարժների շնորհիվ է, որ դպորցեր երեխաներ են հաճախում, չգիտեք? ձեր նշանակած նոր կադրերի անգրագիտությունների ժողովածու կարելի կազմել, էդ ձեր երիտասարդ ,նոր թողարկված մանկավարժները բոբիկ են ամեն ինչից ու ամեն տեղից, դուք դրա մասին գիտեք? եվ , ի վերջո, օրենսդրորեն իրավունք չունեք թոշակային տարիքի մանկավարժին ազատել, համապատասխան որոշում գոյություն ունի , որ տարիքային խտրականություն չպետք է լինի, դե, բա նախարարը զբաղված է բացառապես ինքնագովազդով ու ինչպես եղել էր հեռու կրթական ոլորտից, այդպես էլ մնաց:Իրան միայն մի բան է հաջողվել ,տնական լոլոներ անել , խոսքեր , խոսքեր սփռել ու շաղ տալ, և վերջ, գործնականում ՝ոչ մի բան, համակարգը թոշակառու մանկավարժների շնորհիվ է գոյատևել, որ երիտհանրապետըականից սնված աշոտյանը բիզնես անի համակարգում: Նախորդ օրը նախագահը ասում էր 19 մեդալակիր ունենք միջազգային օլիմպիադաներում, էդ որ մանկավարժների շնորհքն է? էդ բազմափորձ ու տարիքով մանկավարժների, որոնց դուք էսօր ուղղակի վռնդում եք, դուրս քշում երկրից, որ ինչ լինի?թուրքերի աչքը լույս? ամոթ ձեզ? մի հատ նայեք պետական ապարատում ինչքան թոշակառուներ կան՝սկսած ԿԳԲ-ի Գորիկից, բա ինչի չեք ազատում? դե ազատեք, եթե բոլորին նույն կերպ եք վերաբերվում?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031