Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստվերի դեմ պայքար` կոռուպցիայի մասին ցածր գիտակցությա՞մբ

Օգոստոս 28,2014 17:34

«Խնդիրը ստվերի կառավարելիությունն ու մասշտաբներն են, իսկ մասշտաբների գնահատելու հետ կապված բարդություններ կան»,-Aravot.am-ի հարցին` քանի դեռ ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթիվը ցածր մակարդակի վրա է և զիջում է Վրաստանին, նպատակահարմա՞ր է խոսել ստվերի կրճատման մասին, այսպիսի կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Նշենք, որ վերլուծությունները  ցույց են տալիս, որ անցյալ տարի Հայաստանի՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը 34 էր, իսկ ՀՀ այս տարվա համաթիվը հավասար է 36-ի: Այն մի փոքր բարելավվել է անցյալ տարվա համեմատ, բայց զիջում է Վրաստանին:

Մյուս կողմից ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անընդհատ խոսում է ստվերի դեմ պայքարի անհրաժեշտության մասին, օրեր առաջ էլ լրացուցիչ ժամանակ էր խնդրել այդ պայքարում հաջողության հասնելու համար: Aravot.am-ը պարոն Հոկտանյանից հետաքրքրվեց` արդյոք ծիծաղելի՞ չէ ստվերի դեմ պայքարն այն պարագայում, երբ մեր երկրում կոռուպցիա երևույթի մասին ընկալունակությունը ցածր մակարդակի վրա է, նա պատասխանեց. « Այստեղ ծիծաղելի կամ ոչ ծիծաղելին չէ հարցը, այլ այդ քայլի ոչ արդյունավետությունը: Դրանք իրար հետ փոխկապակցված են. եթե կա քաղաքական կամք, ապա հնարավոր է կրճատել ստվերը, ապա կոռուպցիան էլ է նվազում և հակառակը: Բայց ես այս հարցում լավատես չեմ»:

Հարցին` արդյոք ՀՀ ներկայիս կառավարության մոտ այդ կամքը տեսնո՞ւմ է, պարոն Հոկտանյանը պատասխանեց. «Քաղաքական կամքը միայն հայտարարություններով չի լինում, այլ կոնկրետ գործողություններով: Ասել, որ հարկերն ավելացան ու դրանով ստվերը կրճատվեց, դա մեկ ուղղությունը կլինի միայն: Այստեղ էական է տնտեսության դեմոնոպոլիզացիան, դատական համակարգի անկախացումը, քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճման վերացումը և այլն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031